Դուստին Գլենն Պուարյե[1] (անգլ.՝ Dustin Glenn Poirier, հունվարի 19, 1989(1989-01-19), Լաֆայետ, Լուիզիանա, ԱՄՆ), խառը ոճի ամերիկացի մարտիկ, հանդես է գալիս թեթև քաշային կարգում։ Պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է գալիս 2009 թվականից, հայտնի է այնպիսի մարտական կազմակերպությունների մրցաշարերին մասնակցելու համար, ինչպիսիք են UFC և WEC մրցաշարերը։ Եղել է UFC-ի ժամանակավոր չեմպիոնը թեթև քաշային կարգում։

Արագ փաստեր Դուստին Պուարիե, Ծնվել է ...
Դուստին Պուարիե
Thumb
Ծնվել էհունվարի 19, 1989(1989-01-19) (35 տարեկան)
ԾննդավայրԼաֆայետ, Լուիզիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունNorthside High School?
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ
Կայքdiamondpoirier.com
 Dustin Poirier Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Դաստին Պուարյեն ծնվել է 1989 թվականի հունվարի 19-ին Լուիզիանա նահանգի Լաֆեյետ քաղաքում։ Ունի ֆրանսիական արմատներ, հանդիսանում է Լուիզիանայի ենթաէթնիկական խմբի ներկայացուցիչ՝ քաջուն խմբի ներկայացուցիչ[2]։

Ի սկզբանե մարզվել է Gladiators Academy մարզսրահում, այնուհետև տեղափոխվել American Top Team։ Նախապատրաստվել է այնպիսի հայտնի մարտիկների ղեկավարությամբ, ինչպիսիք են Իվես Էդվարդսը և Թիմ Կրեդերը։ Նա յուրացրել է բրազիլական ջիու-ջիթսուն՝ արժանանալով սև գոտու[3]։

Պրոֆեսիոնալ գործունեության սկիզբ

Պրոֆեսիոնալ մակարդակի խառը մենամարտերում նորամուտը նշել է 2009 թվականի մայիսին՝ իր մրցակցին նոկաուտի ենթարկելով առաջին իսկ ռաունդում։ Մենամարտել է ամերիկյան ոչ մեծ փրոմոուշեններում առավելապես Լուիզիանայում և Հարավային այլ նահանգներում։ Բոլոր մենամարտերից միշտ հաղթող է դուրս եկել, ընդ որում՝ միշտ մարտերը ժամանակից շուտ է ավարտել։

World Extreme Cagefighting

Այդ ցուցակում ունենալով յոթ հաղթանակ և ոչ մի պարտություն, 2010 թվականին Պուարյեն գրավել է World Extreme Cagefighting բավական խոշոր կազմակերպության ուշադրությունը և պայմանագիր է կնքել նրա հետ։ Այդուհանդերձ, առաջին մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է Դենի Կաստիլյոյին՝ այդպիսով կրելով պրոֆեսիոնալ գործունեության առաջին պարտությունը[4]։ Մի քանի ամիս անց կրկին հանդես է եկել երկրպագուների առաջ, և 53-րդ վայրկյանում տեխնիկական նոկաուտով հաղթել է Զակ Միկլրայթին[5]։

2010 թվականի հոկտեմբերին WEC-ի առաջխաղացումը ստանձնել է Ultimate Fighting Championship ավելի մեծ առաջնությունը, և բոլոր մարտիկներն այնտեղից ավտոմատ տեղափոխվել են նոր տիրոջ մոկ, այդ թվում՝ Պուարյեն։ Նոր կազմակերպությունում նա որոշել է թեթև քաշայինից անցնել կիսաթեթև քաշային կարգի[6]։

Ultimate Fighting Championship

Առաջին մենամարտը UFC-ի ութանկյուն ռինգում (անգլ.՝ octagon) տեղի է ունեցել 2011 թվականի հունվարին՝ միավորներով հաղթելով Ջոշ Գրիսպիին։ Այնուհետև պետք է հանդիպեր բրազիլացի Ռանի Յահյանի հետ, սակայն նա վնասվածք էր ստացել և փոխարինվել է կազմակերպության նորեկներից Ջեյսոն Յանգով։ Արդյունքում, նրանք միմյանց դիմակայել են ամբողջ հատկացված ժամանակում, Պուարյեն հաղթել է մրցավարական միաձայն որոշմամբ։ Ավելի ուշ հաղթել է Պաբլո Գարսին հակահարված տալով[7]։

2012 թվականին մենամարտել է Մաքս Հոլոուեյի հետ՝ կազմակերպության ապագա չեմպիոնի, և արդեն առաջին ռաունդում նրան ստիպել է հանձնվել արմունկի լծակի միջոցով՝ դրանով վաստակելով երեկոյի լավագույն հնարքի բոնուս։ Այնուհետև բավական դրամատիկ մենամարտ է ունեցել «Կորեական զոմբի» Չոն Չհան Սոնի հետ՝ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի հիմնական՝ 5 ռաունդ տևողությամբ մենամարտի։ Պուարյեն չորրորդ ռաունդում տեխնիկական պատասխանով պարտվել է այդ մենամարտը ։ Նրանց հանդիպումը ճանաչվել է երեկոյի լավագույն մարտ, իսկ որոշ պարբերականներ այդ դիմակայությունը համարել են տարվա լավագույն մենամարտ։ Այդ պարտությունից հետո Պուարյեն հեռացել է Gladiators Academy մարզական ակումբից և միացել American Top Team -ին[8]։

Պուարյեն շարունակել է մասնակցել UFC-ի մրցաշարերին, հաղթել է այնպիսի մարտիկների, ինչպիսիք են Ջոնաթան Բրուկինսը, Էրիկ Կոխը, Դիեգա Բրանդանը և Ակիրա Կորասանին, սակայն պարտվել է Կաբ Սվոնսոնին և ապագա չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորին[9]։

2015 թվականին վերադարձել է թեթև քաշային կարգ, և դա իր պտուղներն է բերել։ Հաջորդել են Կարլուս Դիեգ Ֆերեյրայի, Յանսի Մեդեյրոյի, Ջոզեֆ Դաֆիի և Բոբի Գրինի նկատմամբ տարած հաղթանակները։ Երկու անգամ մրցանակ է ստացել երեկոյի լավագույն ելույթի համար։ Նրա հաղթարշավը ընդհատվել է միայն 2016 թվականի սեպտեմբերին՝ Մայքլ Ջոնսոնի հետ հանդիպման առաջին իսկ ռաունդում[10]։

2017 թվականին երեք մենամարտ է անցկացրել UFC-ում։ Հաղթել է Ջիմ Միլլերին և Էնթոնի Պետիսին՝ երկու դեպքում էլ բոնուս ստանալով երեկոյի լավագույն մենամարտի համար։ Սակայն Էդի Ալվարեսի հետ նրա հանդիպումն այնքան էլ հաջող չի ավարտվել։ Երկրորդ ռաունդում մրցավար Հերբ Դինն ընդհատել է մենամարտը այն բանից հետո, երբ Ալվարեսը ծնկի երկու հարված է հասցրել պառկած դիրքում գտնվող Պուարյեին։ Մրցավարի կարծիքով՝ Ալվարեսը անօրինական հարվածներ է հասցրել ոչ դիտավորյալ, այդ պատճառով էլ մարտը չկայացած է ճանաչվել[11]։

Կազմակերպության հետ նոր պայմանագիր կնքելով՝ 2018 թվականի ապրիլին Պուարյեն մենամարտել է WSOF-ի նախկին բազմամյա չեմպիոն Ջասթին Գեյջիյի դեմ։ Չորրորդ ռաունդի սկզբում տեխնիկական նոկաուտով հաղթել է իր մրցակցին և հերթական անգամ պարգևատրվել երեկոյի լավագույն մենամարտի համար[12]։

2019 թվականի ապրիլին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է թեթև քաշային կարգ տեղափոխված Մաքս Հոլոուեյին և այդպիսով նվաճել UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը[13]։

2019 թվականի սեպտեմբերի 7-ին Աբու Դաբիում տեղի է ունեցել աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Երրորդ ռաունդում Նուրմագոմեդովն անցկացրել է խեղդող հնարք, որի արդյունքում Դաստին Պուարյեն պարտվել է այդ մենամարտում։

2020 թվականի հունիսի 27-ին Դուստին Պուարյեն հանդիպել է Դեն Հուկերի հետ UFC Vegas 4 մարտական շոուի երեկոյի գլխավոր մենամարտում։ Մենամարտը շարունակվել է բոլոր հինգ ռաունդներում, որոնց արդյունքում մրցավարները հաղթանակը միաձայն պարգևել է Պուարյեին[14]։ Մենամարտից հետո երկու մարտիկներն էլ մրցանակ են ստացել երեկոյի լավագույն մենամարտի համար[15]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.