Դուեյն Ջոնսոն
From Wikipedia, the free encyclopedia
Դուեյն Դուգլաս Ջոնսոն (անգլ.՝ Dwayne Douglas Johnson, մայիսի 2, 1972(1972-05-02)[2][3][4][…], Հեյվորդ, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)՝ առավել հայտնի «Ժայռ» (The Rock) այցեքարտային մականվամբ[5][6]։
Դուեյն Ջոնսոն անգլ.՝ Dwayne Douglas Johnson | |
---|---|
Հասակը | 194 սմ |
Ծնվել է | մայիսի 2, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Հեյվորդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Մայամիի համալսարան (1995), Ուիլյամ Մակքինլիի անվան ավագ դպրոց, Ֆրիդոմ ավագ դպրոց և McGavock Comprehensive High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կանադա |
Ազգություն | ամերիկացի |
Կրոն | քրիստոնեություն[1] |
Մասնագիտություն | Դերասան, պրոդյուսեր, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ |
Ակտիվ շրջան | 1984–այժմ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Ֆանտաստիկ |
Ընտրանի | "Կարիճների արքան", "Ամազոնիայի գանձերը", "Ֆորսաժ 5" |
Ծնողներ | հայր՝ Ռոքի Ջոնսոն, մայր՝ Աթա Ջոնսոն |
Ամուսին(ներ) | Դենի Գարսիա (1997–2007) Լորեն Հաշյան (2019-) |
Երեխա(ներ) | 3 |
Պարգևներ և մրցանակներ | |
facebook.com/DwayneJohnson?fref=ts | |
Դպրոցն ավարտելուց հետո Ջոնսոնն հանդես է եկել Մայամիի համալսարանի ամերիկյան ֆուտբոլի համալսարանային հավաքականում, որի կազմում 1991 թվականին դարձել է համալսարանային առաջնության չեմպիոն։ Համալսարանային կարիերայից հետո հանդես է եկել Կանադական ֆուտբոլի լիգայի (CFL) «Կալգարի Սթեմփիդերս» ակումբում[7]։ Ֆուտբոլիստի կարիերայից հեռանալով 1995 թվականին, Ջոնսոնը որոշում է շարունակել հոր՝ Ռոքի Ջոնսոնի և մայրական պապի՝ Պիտեր Մաիվիայի ուղին և մուտք է գործում պրոֆեսիոնալ ըմբշամարտի արդյունաբերություն։ Սկզբնապես հանդես գալով Ռոքի Մաիվիա ռինգային անվամբ, Ջոնսոն առավել զանգվածային ճանաչման է հասնում «Ռոքի» կերպարում՝ 1996-ից 2004 թվականներին հանդես գալով «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպությունում։ 2011-2013 թվականներին Ջոնսոնը կրկին վերադառնում է ըմբշամարտի ասպարեզ։
Համարվում է պրոֆեսիոնալ ըմբշամարտի բոլոր ժամանակների լավագույն մարզիկներից մեկը՝ աչքի ընկնելով թե՛ ռինգային և թե՛ բեմական հմտություններով։ «WWE»-ում անցկացրած տարիներին ընդհանուր առմամբ նվաճել է 17 չեմպիոնական տիտղոս, որոնցից տասը՝ ծանրքաշային (8 անգամ WWF/E չեմպիոն, 2 անգամ WCW չեմպիոն)։ Հաղթել է նաև 2000 թվականի «Թագավորական մենամարտը»։
Նկարահանվել է «Կարիճների արքան, «Մեծ քայլերով», «Մումիան վերադառնում է», «Ֆորսաժ 5», «Ֆորսաժ 6» և այլ ֆիլմերում։