Մայամիի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Մայամիի համալսարան (անգլ.՝ The University of Miami, ոչ պաշտոնական անվանումներ՝ UM, U of M, U Miami, Miami), մասնավոր համալսարան ԱՄՆ-ում՝ ստեղծված 1925 թվականին։ Հիմնական կամպուսը գտնվում է Ֆլորիդա նահանգի Կորալ Գեյբլզ քաղաքում։ Բժշկական դպրոցը գտնվում է Մայամիում, իսկ օվկիանոսային հետազոտական ստորաբաժանումները Վիրջինիա Կիում (անգլ.՝ Virginia Key):
Մայամիի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Կարգախոս | Great is the truth |
Հիմնադրված է | 1925 |
Ընդհանուր անձնակազմ | 2681 մարդ |
Անդամակցություն | Թվային գրադարանի ֆեդերացիա[1], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[2], Ատլանտյան ափագծի վեհաժողով, OpenPOWER Foundation[3], ORCID[4], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[5][6], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[7], Կրթության ամերիկյան խորհուրդ[8], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[9], Հետազոտական գրադարանների կենտրոն[10] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[11] |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Քորալ Գեյբլս |
Հասցե | University of Miami, Coral Gables, FL, 33146[12] |
Կայք | welcome.miami.edu(անգլ.) |
University of Miami Վիքիպահեստում |
2010 թվականին համալսարանի 12 քոլեջներում (ներառյալ բժշկական դպրոցը, իրավունքի դպրոցը և օվկիանոսաբանության ուսուցման դպրոցը) սովորում էին 15.629 ուսանողներ[13] 115 բակալավրիատի, 108 մագիստրոսական, 53 դոկտորական (որոնցից 49-ը՝ հետազոտական և 4-ը՝ պրոֆեսիոնալ) ծրագրերում[14]։
2010-2011 ուսումնական տարվա դրությամբ համալսարանի բյուջեն կազմել է $2,5 միլիարդ (ինչից $1,7 միլիարդը՝ բժշկական ստոաբաժանումների բյուջե), այդ թվում՝ հետազոտությունների համար՝ $338,9 միլիոն[14]։ Նպատակային կապիտալը (էնդաունմենթ) 2010 ֆինանսական տարվա վերջի դրությամբ կազմել է $618,2 միլիոն[14]։