Դոն (գետ)
Ռուսական գետ, հինգերորդ ամենաերկար գետը Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Դոն (ռուս.՝ Дон), գետ Ռուսաստանի եվրոպական մասում։ Սկիզբ է առնում Միջինռուսական բարձրավայրի արևելյան լանջերից՝ Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի մոտ, թափվում Ազովի ծովը Տագանռոգի ծոցը՝ առաջացնելով դելտա (տարածությունը մինչև 340 կմ²)։ Երկարությունը 1870 կմ է, նավարկելի է Սոսնա գետի միախառնման տեղից սկսած (1604 կմ)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Դոն, Բնութագիր ...
Փակել
Կանոնավոր նավագնացություն կա Գեորգիո–Դեժ քաղաքից սկսած (1355 կմ)։ Վոլգա–Դոն նավարկելի ջրանցքով կապված է Բալթիկ, Սպիտակ և Կասպից ծովերի հետ։ Առավել կարևոր քաղաքներն են՝ Գեորգիու–Դեժը, Դոնի Կալաչը, Վոլգոդոնսկը, Դոնի Ռոստովն ու Ազովը։