![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fc/Vienna_Convention_on_Diplomatic_Relations_published_by_the_United_Nations.pdf/page1-640px-Vienna_Convention_on_Diplomatic_Relations_published_by_the_United_Nations.pdf.jpg&w=640&q=50)
Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիա
From Wikipedia, the free encyclopedia
Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին, դիվանագիտական իրավունքի բնագավառում միջազգային հիմնական պայմանագրերից մեկը։ Այն ընդունվել է Վիեննայի միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունեցել 1961 թվականի ապրիլի 2-ից 14-ը ընկած ժամանակահատվածում[1]։ Կոնվենցիային մասնակցել են 81 պետություններ (ներառյալ նաև ԽՍՀՄ–ն), որոնցից մոտ 40-ը ստորագրել են կոնվենցիան։ Կոնվենցիան կանոնակարգում է դիվանագիտական իրավունքի բոլոր հիմնական հարցերը․ կանոնակարգվում են դիվանագիտական առաքելության գործառույթները և տեսակները, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարի ընթացակարգի նշանակումը, այդ ներկայացուցիչների դասակարգումը, մեկնաբանվում է դիվանագիտական անձեռնմխելիություն հասկացությունը։
ՎԿԴՀՄ | |
---|---|
Վիեննայի կոնվենցիա դիվանագիտական հարաբերությունների մասին | |
Պայմանագրի տիպ | Միջազգային պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1961 թվականի ապրիլի 18 Վիեննա |
Ստորագրել են | 191 երկիր (2017 թվականի փետրվարի դրությամբ) |
Պահվում է | ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |
Լեզուներ | Չինարեն,անգլերեն,ֆրանսերեն,ռուսերեն և իսպաներեն |
![]() |
Վիքիդարան պարունակում է տեքստը. Վիեննա կոնվենցիա դիվանագիտական հարաբերությունների մասին |
Համաձայն կոնվենցիայի 51-րդ հոդվածի, այն ուժի մեջ է մտել կոնվենցիայի ստորագրման պահից երեսուն օր անց, կամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի ընդունման հիման վրա։ Դա տեղի է ունեցել 1964 թվականի ապրիլի 24-ին։ Կոնվենցիան բաղկացած է 53 հոդվածներից։ Այն նաև ներառում է երկու ֆակուլտատիվ արձանագրություններ՝ դիվանագիտական ներկայացուցիչների, նրանց ընտանիքի անդամների և նրանց հետ ապրողների քաղաքացիություն ձեռք բերելու և միջազգային կոնվենցիայի դրույթների հիման վրա վեճերի լուծման վերաբերյալ։
2014 թվականին կոնվենցիային միացել են 190 պետություններ[2], քաղաքացիություն ձեռք բերելու ֆակուլտատիվ արձանագրությանը միացել են 51 պետություններ[3], վեճերի պարտադիր լուծմանը միացել են 66 պետություններ[4]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Vienna_Convention_on_Diplomatic_Relations.svg/640px-Vienna_Convention_on_Diplomatic_Relations.svg.png)
Ռուսաստանի Դաշնությունը համարվում է ԽՍՀՄ իրավահաջորդը, որը 1964 թվականի փետրվարին վավերացրել է կոնվենցիան և մասնակցում է կոնվենցիայի աշխատանքներին։ Ընդ որում, ԽՍՀՄ կողմից կոնվեցիայի 11-րդ հոդվածի առաջին կետում իրականացվել են փոփոխություններ։ Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թվաքանակի մասին պետք է պայմանավորվեն ընդունող և ուղարկող երկրները։ ԽՍՀՄ-ն միջնորդություն է ներկայացրել 48-րդ և 50-րդ հոդվածների վերաբերյալ՝ դեմ լինելով որոշ երկրների կողմից կոնվենցիային միանալու գործընթացին։ Որպես պատճառ նշվել է այդ պետությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականությունը[5]։
Համաձայն հոդված 48-ի, կոնվենցիայի մասնակիցները պետք է լինեն Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետություններ կամ մասնագիտական հաստատություններ և նրանք, ովքեր անդամակցում են Միջազգային դատարանին, և պետություններ, որոնք հրավիրվել են Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից մասնակցելու կոնվենցիային։ Կոնվենցիայի մշակման աշխատանքներից հեռացվել են մի շարք սոցիալիստական երկրներ, ինչպես օրինակ՝ ԳԴՀ-ն,ԿԺՀԴ-ն, ՄԺՀ-ն և ՎԴՀ[6]-ն։