From Wikipedia, the free encyclopedia
Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտ, գտնվում է Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Նապոլի ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։
Տեսակ | բազմաֆունկցիոնալ մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Stadio Diego Armando Maradona |
Տեղագրություն | Նեապոլ |
Երկիր | Իտալիա |
Հիմնադրված | 1959 |
Անվանված է | Դիեգո Մարադոնա[1] |
Բացված | դեկտեմբերի 6, 1959[2] |
Ճարտարապետ | Carlo Cocchia? և Luigi Corradi? |
Սեփականատեր | Նեապոլ |
Տարողություն | 60.240 |
Տնային թիմ | Նապոլի ՖԱ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | sscnapoli.it/static/content/Storia-dello-Stadio-34.aspx(իտալ.)(անգլ.) |
Stadio Diego Armando Maradona (Naples) Վիքիպահեստում |
Մարզադաշտը կառուցվել է 1959 թվականին՝ ստանալով «stadio del Sole» (թարգմանաբար՝«Արևի մարզադաշտ») անվանումը[3]։ 1960 թվականի ամառային օլւմպիական խաղերի մի քանի մրցաշրջաններ անց են կացվել հենց ներկայիս մարզադաշտում։ Շինարարության ավարտից հետո մարզադաշտը կարող էր տեղավորել 80 հազար հանդիսական։ 1963 թվականին մարզադաշտը վերանվանվել է «Stadio San Paolo» ՝ Պողոս առաքյալի պատվին։ 1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանից առաջ 1989 թվականին՝ մարզադաշտը վերանորոգվել է։ Մարզադաշտում տեղի ունեցան աշխարհի առաջնության մի քանի խաղեր, այդ թվում նաև կիսաեզրափակիչ խաղը՝ Իտալիայի և Արգենտինայի ազգային հավաքականների միջև։ 60.240 հազար տարողունակությամբ՝ այն Իտալիայի երրորդ ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտն է՝. «Միլան ՖԱ»-ի «Ջուզեպպե Մեացցա» և Հռոմի՝ «Ռոմա ՖԱ»-ի «Օլիմպիական մարզադաշտ» -ից հետո։ 2010 թվականից մարզադաշտի հաղորդավարը Դանիելե Բելինին է[4]։ 2020 թվականի նոյեմբերի 25-ին մահացավ լեգենդար ֆուտբոլիս Դիեգո Մարադոնան։ Նոյեմբերի 26-ին հայտարարվեց, որ մարզադաշտը կվերանվանվի ի պատիվ լեգենդար Մարադոննայի[5]։ Դեկտեմբերի 4-ին Նապոլի ՖԱ տնային մարզադաշտը պաշտոնապես վերանվանվեց Մարադոնայի պատվին[6][7][8][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.