Դիանա Դորս
From Wikipedia, the free encyclopedia
Դիանա Դորս (անգլ.՝ Diana Dors, Դիանա Մերի Ֆլակ, հոկտեմբերի 23, 1931(1931-10-23)[1][2][3][…], Սուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[4] - մայիսի 4, 1984(1984-05-04)[1][2][3][…], Վինձոր, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]) անգլիացի դերասանուհի և երգչուհի։
Դիանա Դորս անգլ.՝ Diana Dors | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1931(1931-10-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է | մայիսի 4, 1984(1984-05-04)[1][2][3][…] (52 տարեկան) |
Մահվան վայր | Վինձոր, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Bisham Abbey |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, ինքնակենսագիր և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ալան Լեյք և Ռիչարդ Դոուսոն |
Երեխա(ներ) | Մարկ Դոուսոն |
Դորսը հանրությանը հայտնի դարձավ որպես շիկահեր սեքս սիմվոլ, ով շատ նմանություններ ունի ամերիկացիներ՝ Մերիլին Մոնրոյի, Ջեյն Մենսֆիլդի և Մեմի Վան Դորենի հետ։ Դորսին հովանավորել է իր առաջին ամուսինը՝ Հեմիլթոնը, հիմնականում սեքս - կատակերգություններում և ռիսկային մոդելավորման մեջ։ Այն բանից հետո, երբ պարզվեց, որ Հեմիլթոնը դավաճանում էր իրեն, նա շարունակեց իր իսկ ձևավորված կերպարով հանդես գալ և թերթերի վերնագրերում հայտնվել՝ իր տանը կազմակերպված երեկույթների շնորհիվ։ Ավելի ուշ նա ցուցադրեց իր տաղանդը հեռուստատեսությունում, ձայնագրություններում և կաբարեում և նոր ճանաչում ձեռք բերեց որպես թոք շոուի մշտական հյուր։ Իր կարիերայի տարբեր ժամանակահատվածներում նա նկարահանվել է նաև հայտնի ֆիլմերում։
Ըստ Դեյվիդ Թոմսոնի՝ «Դորսը ներկայացնում էր պատերազմի ավարտից մինչև Լեդի Չաթերլիի գալուստը ընկած ժամանակահատվածը՝այն ժամանակահատվածը, երբ սեքսուալությունը ըմբոստ էր և պատրաստ էր պայթելու»[5]։