Օգյուստ Ռոդենի մոնումենտալ քանդակ From Wikipedia, the free encyclopedia
Դժոխքի դարպասներ (ֆր.՝ Les portes de l'Enfer), ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի մոնումենտալ քանդակ։ Պատկերում է դժոխքի տեսարանը` ըստ Դանթեի «Աստվածային կատակերգության» առաջին մասի։ Քանդակի բարձրությունը 6 մ է, լայնությունը` 4 մ, խորությունը` 1 մ (19.7×13.1×3.3 ոտնաչափ)։ Քանդակում ներկայացված է 180 կերպար, որոնց չափերը տատանվում են 15 սմ-ից (6 մատնաչափ) մինչև 1 մ (3 ոտնաչափ)։ Որոշ կերպարներ Ռոդենը վերածել է առանձին քանդակների։
տեսակ | քանդակ |
---|---|
քանդակագործ | Օգյուստ Ռոդեն |
տարի | 1880-1917 |
բարձրություն | 600 |
ուղղություն | իմպրեսիոնիզմ[1] |
նյութ | ոսկի և արծաթ |
գտնվելու վայր | Ֆրանսիա, Փարիզ |
հավաքածու | Օրսե թանգարան և Սումայա թանգարան |
հատվածն է | Fugitive Love motive? և The Three Shades? |
պատկերված են
| |
La Porte de l'enfer Վիքիպահեստում |
Քանդակը 1880 թվականին պատվիրել էր Գեղարվեստի վարչությունը։ Այն պետք է պատրաստ լիներ 1885 թվականին, սակայն Ռոդենը շարունակել է քանդակի վրա աշխատել 37 տարի` ընդհուպ մինչև իր մահը (1917)։ Դարպասները պետք է տեղադրվեին նոր կառուցվելիք Գեղարվեստի թանգարանի մուտքում։ Թեման թողնված էր Ռոդենի ընտրությանը։ Դեռևս մինչև հանձնաժողովը Ռոդենը մշակել էր էսքիզներ Դանթեի որոշ կերպարների թեմաներով, ուր արտահայտված էր նրա հիացմունքը Դանթեի դժոխքով[2]։
Գեղարվեստի թանգարանն այդպես էլ չկառուցվեց։ Ռոդենն աշխատել է այս քանդակի շուրջ «Բիրոն» հյուրանոցի առաջին հարկում։ Իր կյանքի վերջում Ռոդենը ֆրանսիական կառավարությանն է հանձնել քանդակը, դրա թեմայով էսքիզները և քանդակը վերարտադրելու իրավունքը։ 1919 թվականին՝ Ռոդենի մահից երկու տարի անց, «Բիրոն» հյուրանոցը դարձել է Ռոդենի թանգարանը, որտեղ էլ պահվում են «Դժոխքի դարպասները» և դրա հետ կապված աշխատանքները։
«Դժոխքի դարպասները» մինչ օրս էլ վերջնականապես ավարտին չեն հասցված։ Դրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են ծառայել Լորենցո Գիբերտիի հեղինակած «Դրախտի դարպասները» Ֆլորենցիայի Սան Ջովանի բապտիստերիայում։ 15-րդ դարի բրոնզե դարպասները պատկերում են Հին կտակարանի կերպարները։
Քանդակագործը ներշնչվել է միջնադարյան տաճարներով, որոնցից մի քանիսում համադրված են բարձր և ցածր ռելիեֆները։ Ռոդենի համար ոգեշնչման աղբյուր են եղել նաև Միքելանջելոյի «Ահեղ դատաստան» ֆրեսկոն, Էժեն Դելակրուայի «Դանթեի նավակը» նկարը, Բալզակի «Մարդկային կատակերգություն» և Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» ժողովածուները[3][4]։
Սերժ Բասետի հոդվածում, որ 1890 թվականին տպագրվել է «Le Matin» թերթում, Ռոդենն ասել է. «Մի ամբողջ տարի ես ապրել եմ միայն Դանթեի հետ` նկարելով նրա դժոխքի շրջանները։ Այս տարվա վերջում ես հասկացա, որ քանի իմ նկարները պատկերում էին Դանթեի տեսիլը, նրանք իրականությունից շատ հեռացան։ Այդ պատճառով ես ամեն ինչ սկսեցի նորից` աշխատելով բնության ու իմ բնորդների հետ»։
Քանդակի ծեփածո բնօրինակը վերականգնվել է 1917 թվականին և գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում[6]։ Գիպսե ծեփածոների զգալի մասը, աշխատանքի ընթացքում արված էսքիզները գտնվում են Ռոդենի թանգարանում։ 1917 թվականին բնօրինակը օգտագործվել է բրոնզե երեք քանդակները պատրաստելու համար, որոնք գտնվում են
Հետագայում բրոնզե տարբերակները Ռոդենի թանգարանը տարածել է այլ տեղերում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.