From Wikipedia, the free encyclopedia
Մտածողը (ֆր.՝ Le Penseur), ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի 1880-1882 թվականներին ստեղծած քանդակը։ Քանդակի բնօրինակը պահպանվում է Փարիզում՝ Ռոդենի թանգարանում։
տեսակ | group of casts? |
---|---|
քանդակագործ | Ֆրանսուա Օգյուստ Ռոդեն |
տարի | 1880-1882 |
բարձրություն | 181 |
լայնություն | 97 սանտիմետր |
ժանր | նյու |
նյութ | բրոնզ |
գտնվելու վայր | Փարիզ |
հավաքածու | Ռոդենի թանգարան (Փարիզ) և Ազգային հին պատկերասրահ |
պատկերված են
| |
Le Penseur Վիքիպահեստում |
Նախապես քանդակն անվանվում էր «Պոետը» և պիտի դառնար «Աստվածային կատակերգության» մոտիվներով ստեղծված «Դժոխքի դարպասները» քանդակի մի մասը՝ ներկայացնելով Դանթե Ալիգիերիին[1]։ Ժամանակի ընթացքում Դանթեի կերպարը փոխարինվում է ստեղծողի ունիվերսալ կերպարով։
«Մտածողը» քանդակի (ինչպես և Ռոդենի շատ այլ քանդակների) բնորդը եղել է Ժան Բո (ֆր.՝ Jean Baud) անունով մի ֆրանսիացի՝ մկանուտ մի բռնցքամարտիկ, ով ելույթ էր ունենում հիմնականում Փարիզում՝ Կարմիր լապտերների թաղամասում։
«Մտածողը» քանդակն առաջին անգամ հասարակությանը ցուցադրվել է 1888 թ. Կոպենհագենում։ 1902 թ. բրոնզից ձուլվում է 181 սմ բարձրությամբ քանդակ, որ 1904 թ. Ռոդենը ցուցադրում է փարիզյան սալոնում։ 1906 թ. բրոնզե «Մտածողը» տեղադրվում է Փարիզի պանթեոնում։ Բացման արարողությանը ներկա Ռոդենը հայտարարել է, որ «Մտածողը» հուշարձան է ֆրանսիացի աշխատավորին։ 1922 թ. արձանը տեղափոխեցին Ռոդենի թանգարան։
Գոյություն ունեն «Մտածողը» քանդակի բրոնզե ու գիպսե ավելի քան 20 կրկնօրինակներ, գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում։ Քանդակի բրոնզե կրկնօրինակը տեղադրված է Ռոդենի գերեզմանին, որ գտնվում է Մեդենում՝ Փարիզի արվարձանում[1]։ Մյուս կրկնօրինակները տեղադրված են Ֆինլանդիայում՝ Ռոդենի թանգարանի դարպասների մոտ ու Կոլումբիական համալսարանի դարպասների մոտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.