Դենի Ռոդրիկ
From Wikipedia, the free encyclopedia
Դենի Ռոդրիկ (անգլ.՝ Dani Rodrik, օգոստոսի 14, 1957(1957-08-14)[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք տնտեսագետ, զարգացող երկրների տնտեսության և ինստիտուցիոնալ բարեփոխումների մասնագետ, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի միջազգային քաղաքական տնտեսության պրոֆեսոր։ Նախկինում եղել է Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքի Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի հասարակական գիտությունների պրոֆեսոր։ Լայնորեն հրապարակել է միջազգային տնտեսագիտության, տնտեսական զարգացման և քաղաքական տնտեսության ոլորտներում։ Նրա հետազոտությունը կենտրոն այն հարցի շուրջ, թե ինչպես է սահմանվում լավ տնտեսական քաղաքականությունը և ինչու որոշ կառավարություններ ավելի հաջողակ են այդ բնագավառում, քան մյուսները։ Հիմնական աշխատանքներն են ՝ «Economic Rules: The Rights and Wrongs of the Dismal Science» և «The Globalization Paradox: Democracy and the Future of the World Economy»: Global Policy գիտական ամսագրի համահեղինակն է[9]։
Դենի Ռոդրիկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1957(1957-08-14)[1][2][3] (66 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[4] |
Քաղաքացիություն | Թուրքիա և ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Փրինսթոնի համալսարան, Ռոբերթ քոլեջ և Հարվարդի քոլեջ |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան[5], Կոլումբիայի համալսարան, Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց |
Պարգևներ և մրցանակներ | |
Dani Rodrik Վիքիպահեստում |