From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Իվանովիչ Ֆոնվիզին (ռուս.՝ Денис Иванович Фонвизин, ապրիլի 3 (14), 1745[1][2] կամ ապրիլի 14, 1743[3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 1 (12), 1792[1] կամ դեկտեմբերի 12, 1792[3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս արձակագիր, դրամատուրգ, ռուս գրականության մեջ կենցաղային կատակերգության ժանրի հիմնադիր, ծագումով ազնվական։
Դենիս Ֆոնվիզին | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3 (14), 1745[1][2] կամ ապրիլի 14, 1743[3] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 1 (12), 1792[1] կամ դեկտեմբերի 12, 1792[3] |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Lazarev Cemetery |
Մասնագիտություն | լեզվաբան, գրող, դրամատուրգ, բանաստեղծ և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | The Minor? |
Denis Fonvizin Վիքիպահեստում |
1755–1762 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանին կից գիմնազիայում, ապա տեղափոխվել Պետերբուրգ, ծառայել արտաքին գործերի կոլեգիայում։ 1760-ական թվականներին ձևավորվել է նրա լուսավորական աշխարհայացքը՝ համընդհանուր ուսուցում, գյուղացիության աստիճանական ազատագրում։ Քաղաքացիական կառուցվածքի նրա իդեալն է եղել լուսավորյալ միապետությունը։ Այդ շրջանում էլ հանդես է եկել երգիծական գործերով՝ «Ուղերձ իմ ծառաներ Շումիլովին, Վանկային ու Պետրուշկային» (հրատարակվել է 1769 թվականին), «Բրիգադիրը» (1768–1769 թվականներ, հրատարակվել է 1792–1795 թվականներին, բարքագրական կատակերգություն) և այլն։ 1769 թվականին դարձել է արտաքին գործերի կոլեգիայի ղեկավար Ն․ Պանինի քարտուղարը։ 1777–1778 թվականներին այցելել է Ֆրանսիա («Առաջին ճանապարհորդության գրառումներ», հրտ․ 1800-ական թթ․)։
Ֆոնվիզինի ամենանշանակալի ստեղծագործությունը «Տհասը» (բեմ․ 1782 թ., հրտ․ 1783 թ.) կատակերգությունն է, որտեղ բացահայտված է ճորտատիրության սոցիալական էությունը։ 1783 թվականին հրապարակել է մի շարք երգիծական երկեր։ Մասնավորապես հասարակական մեծ արձագանք է գտել «Մի քանի հարցեր, որոնք կարող են խելացի և ազնիվ մարդկանց առանձնակի ուշադրությունը գրավել» գործը։ Այդ հարցերին ջղագրգռությամբ պատասխանել է կայսրուհին ինքը։ Քաղաքական երգիծանքի փայլուն օրինակ է «Համընդհանուր պալատական քերականություն»-ը, որի տպագրությունն արգելվեց (տարածվել է ձեռագիր)։ «Կալիսթենես» (1786 թ.) վիպակը տպագրվեց անանուն։ 1789 թվականին Ֆոնվիզինը սկսել է գրել «Անկեղծ խոստովանություն իմ գործերի ու մտածումների» (անավարտ, հրտ․ 1830 թ.) երկը։
Ֆոնվիզինը ռուսական լուսավորական ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներից է, ռուսական ազգային առաջին կատակերգության ստեղծողը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.