![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Denis_Law.jpg/640px-Denis_Law.jpg&w=640&q=50)
Դենիս Լոու
From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Լոու (անգլ.՝ Denis Law, փետրվարի 24, 1940(1940-02-24)[1][2], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[3]), շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ, բրիտանական ֆուտբոլի ամենալավ խաղացողնեից մեկը։ Խաղադաշտում նրա հիմնական առանձնահատկությունը գոլային հոտառությունն էր, որն օգնում էր նրան խփել բազմաթիվ գնդակներ գեղեցիկ ոճով. հեռահար, գլխով հարվածներ և մեկ հպմամբ հարվածներ։
Դենիս Լոու անգլ.՝ Denis Law | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Մականուն | Արքա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 24, 1940 (84 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Աբերդին, Շոտլանդիա | ||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 69 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լոուն առավել հայտնի է նրանով, որ 11 տարի անցկացրել է Մանչեսթեր Յունայթեդում։ Խաղալով լեգենդար եռյակում՝ Բոբի Չարլթոնի և Ջորջ Բեսթի հետ, նա երկու անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, և մեկական անգամ էլ դարձել է Անգլիայի գավաթակիր և Չեմպիոնների գավաթի հաղթող։ Լոուն դարձել է շոտլանդական ֆուտբոլի եզակի ներկայացուցիչը, որ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։ Նա զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Մանչեսթեր Յունայթեդի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում(237 գոլ՝ 404 պաշտոնական խաղում[4]) և ռեկորդ է գրանցել մրցաշրջանում խփված գոլերով(46 գնդակ՝ 1963/64 մրցաշրջանում)։ Իր կարիերայի ընթացքում Լոուն հեղինակել է 14 «հեթ-տրիկ» և 4 «պոկեր»[5]։
Շոտլանդիայի հավաքականի կազմում Լոուն հանդես է եկել դեռևս 16 տարեկանից, ընդհանուր առմամբ անցկացրել է 55 խաղ և խփել 30 գնդակ։ Այս ցուցանիշով նա դարձավ հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ 2006 թվականի նոյեմբերին Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան Լոուին ճանաչեց վերջին 50 տարիների լավագույն շոտլանդացի ֆուտբոլիստ։