Տորինո
From Wikipedia, the free encyclopedia
Տորինո (իտալ.՝ Torino Football Club SpA), իտալական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Թուրին քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1906 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում։ Իր տնային խաղերն անցկացնում է Թուրինի Օլիմպիական մարզադաշտում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Ամբողջական անուն, Մականուն(ներ) ...
Տորինո | ||||
Ամբողջական անուն | Torino Football Club S.p.A | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | I Granata (Նռնագույներ) Il Toro (Ցուլեր) | |||
Հիմնադրում | դեկտեմբերի 3, 1906 | |||
Երկիր | Իտալիա | |||
Մարզադաշտ | Օլիմպիական մարզադաշտ | |||
Տարողունակություն | 27,958 | |||
Նախագահ | Ուրբանո Կաիրո | |||
Մարզիչ | Վալտեր Մաձարի | |||
Կայք | ||||
Լիգա | Սերիա A (Իտալիա) | |||
2018-19 | 7-րդ | |||
|
Փակել
Տորինոն Իտալիայի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից մեկն է։ Այն 7 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունը և 5 անգամ՝ Իտալիայի գավաթը։ Բացի այդ, Տորինոն 1991 թվականին հաղթել է Միտրոպա գավաթը, իսկ 1991-92 մրցաշրջանում հասել ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ։ Տորինոն համարվում էր 1940-ական թվականների լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկը, սակայն այդ թիմը զոհվեց 1949 թվականի ավտովթարում։