![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/DejaVu_specimen.svg/langhy-640px-DejaVu_specimen.svg.png&w=640&q=50)
ԴեժաՎյու տառատեսակներ
From Wikipedia, the free encyclopedia
ԴեժաՎյու տառատեսակներ (անգլ.՝ DejaVu Fonts) Bitstream Vera տառատեսակների ձևափոխություններն են ձևավորված ավելի մեծ Unicode֊ի ընդգրկունության համար, ինչպես նաև տրամադրում են ավելի շատ ոճեր։ Bitstream Vera ընտանիքը հիմնականում սահմանփակված էր Basic Latin֊ի և Latin-1 Unicode֊ի հավելման նիշքերին, մոտավոր հավասար ISO/IEC 8859-15֊ին, և թողարկվել էր արտոնագրով, որ թույլ էր տալիս փոփոխել։ DejaVu տառատեսակների նախագիծը սկսվել էր այն նպատակով, որ «տրամադրի նիշքերի ավելի մեծ ընդգրկում ․․․ միևնույն ժամանակ պահպանելով սկզբնական տեսքն ու տպավորությունը համատեղ զարգացման միջոցով»։ Տառատեսակների զարգացումը կատարվում է բազմաթիվ կամավոր մասնակիցների կողմից և կազմակերպվում է վիքիի և նամակագրության ցանկերի միջոցով։
![]() | |
Տեսակ | font superfamily? |
---|---|
Ենթատեսակ | open-source Unicode typeface? |
Դասակարգում | Գրչագիր սեղմված(*) շղագիր սեղմված(*) (*)֊փորձնական ոճեր |
Ստեղծվել է | 2004 |
Թողարկվել է | Սեպտեմբերի 25, 2013[1] |
Արտոնագիր | Հանրային սեփականություն[2] |
Հիմնված է | Bitstream Vera֊ի թողարկում 1.10 |
Կայք | dejavu-fonts.github.io(անգլ.) |
![]() |
DejaVu տառատեսակների նախագիծը սկսել է Ստեփան Ռոն։ Ժամանակի ընթացքում այն ներգրավել է մի քանի այլ նախագծեր, որոնք նույնպես գույություն ունեին Bitstream Vera տառատեսակը ընդլայնելու նպատակով․ այս նախագծերի շարքին են դասվում Olwen Font Family֊ն, Bepa֊ն, Arev Fonts-ը (միայն մասնակի) և SUSE Linux֊ի ստանդարտ տառատեսակները։ DejaVu նախագծի կողմից կատարված փոփոխություններն հանրային սեփականություն են, մինչդեռ ամբողջական նախագիծը ներառում է Bitstream Vera արտոնագիրը՝ MIT արտոնագրի ընդլայնված տարբերակը, որը արգելում է ձևափոխված թողարկումների անվանակոչումը և տառատեսակների անհատական վաճառքը, բայց և թույլ տալով դրանց ընդգրկումը ավելի մեծ կորպորատիվ ծրագրային փաթեթների մեջ[2]։
DejaVu տառատեսակները հնարավոր է ձեռք բերել SourceForge֊ի վրայի DejaVu նախագծային էջից։ Որոշ օպերացիոն համակարգեր (OpenBSD, Linux դիստրիբուտիվներ ինչպիսիք են Ջենթու Լինուքսն և Ուբունտուն) ներառում են DejaVu տառատեսակները իրենց ծրագրային բազաներում[3][4][5][6][7]։ Բաց հասանելիության ելակետային կոդով OpenOffice ծրագիրը իր տեղակայման փաթեթում ընդգրկում է DejaVu տառատեսակը[8][9][10]։ Այս տառատեսակները ընդգրկված են սեփականատիրական BlackBerry ՕՀ֊ում (որպես BBAlphaSans և BBAlphaSerif)[11]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/DejaVuSerifSpecimen.svg/320px-DejaVuSerifSpecimen.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/DejaVu_Sans_Mono.svg/320px-DejaVu_Sans_Mono.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/DejaVuSans.svg/220px-DejaVuSans.svg.png)