Օպերացիոն համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Օպերացիոն (գործավար) համակարգ (ՕՀ), ծրագրերի խումբ, որը կառավարում է համակարգչային սարքախմբի ռեսուրսները և ընդհանուր ծառայություններ է մատակարարում կիրառական ծրագրերին։ Համակարգչում ՕՀ-ը համակարգչային տեխնիկային ծրագրեր ապահովող ամենակարևոր մասն է։ Օգտվողը առանց ՕՀ-ի չի կարող օգտվել և ավելացնել ծրագրեր համակարգչում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ծրագիրը ինքնաբեռնվող է։
Ժամանակաբաշխ (time-sharing) ՕՀ-երում պլանավորում են առաջադրանքները և դրանցից շատերը ներառում են պրոցեսի ժամանակի, զանգվածային պահեստավորման, տպագրության և այլ ռեսուրսների ծախսերի արդյունավետ բաշխման հաշվառումը։
Սարքավորումների այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են ներածումը և արտածումը և հիշողության կազմակերպումը, ՕՀ-ը հանդես է գալիս որպես միջնորդ կիրառական ծրագրերի և համակարգչային ծրագրերի միջև, չնայած կիրառական ծածկագիրը սովորաբար ստեղծվում է հենց սարքավորումների միջոցով[1][2], բայց հաճախ ՕՀ-ի կարիքն ունի կամ կարող է ընդհատվել նրա կողմից։ ՕՀ-եր կարելի է գտնել գրեթե ցանկացած սարքավորման մեջ, որը համակարգիչ է պարունակում` բջջային հեռախոսներից և վիդեո խաղերի վահանակներից մինչև գերհամակարգիչներ և վեբսերվերներ։
ժամանակակից ՕՀ֊երի օրինակ են՝ Անդրոիդ և Լինուքս, որոնցից յուրաքանչյուրն իր արմատն ունի Յունիքսում կամ Microsoft Windows-ում։
Առաջատար օպերացիոն համակարգը Անդրոիդն է, որը կիրառվում է օգտագործողների ընդհանուր քանակի 42%֊ի կողմից[3]։ Apple Inc.֊ի արտադրության macOS֊ը երկրորդ տեղում է (13.23%), իսկ Linux֊ի բոլոր տարբերակները միասին օգտագործում է միայն 1.57%֊ը[4]։ Ինչ վերաբերում է հեռախոսային սարքերին՝ սմարթֆոններին և թաբլեթներին, Android-ը առաջատար է 87.5 տոկոսով և տարեկան 10.3 տոկոս աճով, երկրորդը Apple֊ի iOS֊ն է 12.1 տոկոս օգտագործելիությամբ և տարեկան 5.2 տոկոս նվազումով, մինչդեռ մյուս բոլոր ՕՀ֊ի օգտագործելիությունը 0.3 տոկոս է[5]։ Linux-ը առավել տարածված է սերվերներում և գերհաշվարկային մեխանիզմներում։