Դեբար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դեբար (մակեդոներեն՝ Дебар, ալբ․՝ Dibra, Дибра, թուրքերեն՝ Debre, Дебре)՝ քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի արևմտյան հատվածում։ Նույնանուն Դեբար համայնքի կենտրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Դեբար | |||
| |||
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա | ||
Համայնք | Դեբար | ||
Քաղաքապետ | Արգետիմ Ֆիդա | ||
ԲԾՄ | 625 մ | ||
Բնակչություն | ▼11 735 մարդ (2021) | ||
Ժամային գոտի | [[UTC+1, ամռանը՝ +2]] | ||
Հեռախոսային կոդ | +389 046 | ||
Փոստային ինդեքս | 1250 | ||
Փոստային դասիչ | 1250 | ||
Ավտոմոբիլային կոդ | OH | ||
Պաշտոնական կայք | dibra.gov.mk | ||
| |||
Քաղաքը գտնվում է Դեբարյան դաշտի գոգահովտում, Դեբարյան արհեստական լճի ափին, Սև Դրին և վերջինիս վտակ Ռադիկա գետերի միջև։ Սահմանամերձ է Ալբանիային։ Քաղաքը շրջապատված է ծովի մակարդակից 625 մ բարձրություն ունեցող Դեշատ, Ստոգովո, Յաբլանիցա և Բիստրա լեռներով։
Քարտեզի վրա այն առաջին անգամ հիշատակվել է Կլավիդոս Պտղոմեոսի կողմից Դեբորուս (Deborus) անվան ներքո։
Բյուզանդական կայսր Բարսեղ Բ-ն հաստատել է քաղաքի գոյությունը, իսկ Ֆելիֆս Պետանքիքը այն վերանվանել է Դիբրի։
Երբ 1014 թվականին Սամուէլ Կոմսաձագը պարտություն կրեց բյուզանական կայսր Բարսեղ Բ-ից, քաղաքը սկսեց կառավարել Բիտոլայի Եպիսկոպոսը։
14-րդ դարի երկրորդ կեսից հետո Դեբարը կառավարվում էր Ալբանիայի Կաստրիոտի իշխող ցեղի կողմից։
1395 թվականին այն նվաճվել է Օսմանյան թուրքերի կողմից, իսկ հետագայում՝ դարձել Դեբարյան Սանջակի նստավայրը։
1440 թվականին Սկանդերբեգը այն սահմանեց սանջակ-բեյ։
Քաղաքում է ծնվել Հովհաննես Դեբարսկին (1018—1037), ով ուղղափառ արքեպիսկոպոսների մեջ առաջին գլխում էր։
Դեբարի բնակչությունը էականորեն նվազեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Համաձայն 2002 թվականի մարդահամարի՝ Դեբարն ունի 14561 բնակիչ[1]։
Ազգություն | Ընդամենը |
մակեդոնացիներ | 1054 (7,24 %) |
ալբանացիներ | 10 768 (73,95 %) |
թուրքեր | 1415 |
գնչուներ | 1079 |
առումիններ | 2 |
սերբեր | 22 |
բոսնիացիներ | 2 |
այլ ազգեր | 219 |
Դեբարի բնիկների 98 %-ը թուրքական մարդահամարի ցուցմունքի համաձայն մակեդոներենը մայրենի լեզու են համարում համարյա բոլորը։ Որպես թուրք գրանցվել են պոմակները կամ տորբեշները՝ մուսուլման մակեդոնացիները։
Ամենալավ արհեստավորների, փայտի փորագրության վարպետների և շինարարների մեծ մասը գալիս են Դեբարի շրջանից։ Նրանք հայտնի են դարձել վարպետությամբ ստեղծելով դետալներ և տպավորիչ փայտե փորագրություններ, նկարելով գեղեցիկ սրբապատկերներ, պատրաստելով եզակի կառույցներ։ Փաստ է, որ Դեբարը երեք հանրաճանաչ փայտագործական դպրոց ունեցող շրջաններից մեկն է։ Մյուս երկուսն են Սամոկովը և Բանսկոն։ Նրանց գործերը կարող են ցուցադրված լինել Բալկանյան թերակղզու բոլոր կողմերի բազմաթիվ եկեղեցիներում և մշակութային կառույցներում։
Դեբարը ճանաչված է նաև իր պիցայով։ 2018 թվականին Դեբարն յուրաքանչյուր 3 000 բնակչի հաշվով ունեցել է մեկ պիցերիա։ Իսկ քաղաքի էմիգրանտները ԱՄՆ-ում բացել են մոտ 50 պիցայի ռեստորաններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.