Դացիտ
From Wikipedia, the free encyclopedia
Դացիտ (լատին․՝ dacia), հրաբխային թթվային ապար՝ կազմված պլագիոկլազ, քվարց, փայլար, պիրոքսեն, երբեմն՝ սանիդին միներալներից։ Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ սև կամ մոխրագույն։ Բնորոշ է դաշտային սպաթների սպիտակավուն բյուրեղիկների առկայությունը։ Առաջացնում է բրգաձև կամ գմբեթաձև ներդրումներ, հաճախ՝ լավային հոսքեր։ Տարածված է Հայաստանի Արագած, Իշխանասար, Հատիս, Գութանասար, Իրինդ և այլ հրաբխային զանգվածներում։ Դայքից պատրաստում են կենցաղային թթվակայուն իրեր, օգտագործվում է նաև որպես շինանյութ։