Դատուն
From Wikipedia, the free encyclopedia
Դատուն (չինարեն՝ 大同; փինյին՝ Dàtóng), քաղաքային շրջանի կարգավիճակ ունեցող խոշոր բնակավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հյուսիսային մասում՝ Շանսի նահանգում։ 2010 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1 071 836[2], ամբողջ քաղաքային շրջանինը 1999 թվականին՝ 3 016 569[3], 2010 թվականին՝ շուրջ 3,11 միլիոն[4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Դատուն | ||
չինարեն՝ 大同市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Շանսի | |
Ներքին բաժանում | Pingcheng District?, Datong Mining District?, Xinrong District?, Yanggao County?, Tianzhen County?, Guangling County?, Lingqiu County?, Hunyuan County?, Zuoyun County?, Yunzhou District? և Q123434338? | |
Մակերես | 14 056,4 կմ² | |
ԲԾՄ | 1042 մետր | |
Բնակչություն | ▼3 105 591 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 0352 | |
Փոստային դասիչ | 037000 | |
Ավտոմոբիլային կոդ | 晋B | |
Պաշտոնական կայք | dt.gov.cn | |
| ||
Փակել
Քարածխի արդյունահանման կարևոր կենտրոն է։ Քաղաքում գործում են նաև կոքսաքիմիական, մեքենաշինական, փոխադրամիջոցների, շինանյութերի, սննդի ու հախճապակու արտադրության խոշոր ձեռնարկություններ[5]։
Դատունը կաթոլիկ թեմի եպիսկոպոսական նստավայր է։
Բնակավայրի մերձակայքում է գտնվում Յունգան քարանձավային համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։