From Wikipedia, the free encyclopedia
Դավիդ-Հարադոկ (բելառուս․՝ Давыд-Гарадок, IPA-be|daˈvɨd ɣaraˈdok|; ռուս.՝ Давид-Городок, լեհ.՝ Dawidgródek), քաղաք Բելառուսի հարավարևմտյան մասում՝ Բրեստի մարզում։ Ընկած է Պրիպյատ գետի վտակ Գոռինի ափին՝ դրանց միախառնման վայրից մոտավորապես 14 կիլոմետր հեռավորության վրա։ Դավիդ-Հարադոկ անվանումն ստացել է 17-րդ դարում։ Ավելի քան երկու հարյուր տարի պատկանել է մագնատ Ռաձիվիլների տոհմին[2]։ 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5.991[3][4]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դավիդ-Հարադոկ | |||
բելառուս․՝ Давыд-Гарадок | |||
| |||
Երկիր | Բելառուս | ||
Համայնք | Stolin District? | ||
Առաջին հիշատակում | 1127 | ||
ԲԾՄ | 130 մետր | ||
Բնակչություն | ▼5715 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Փոստային դասիչ | 225540 | ||
| |||
Դավիդ-Հարադոկի ամրոցը կառուցվել է XI դարի վերջին կամ XII դարի սկզբներին։ Լիտվայի մեծ իշխանության կազմում գտնված ժամանակ Բրեստ-Լիտովսկի վոևոդության բաղկացուցիչ մասն է եղել։ 1793 թվականին, Լեհաստանի երկրորդ բաժանման արդյունքում, հայտնվել է ռուսական կայսրության կազմում։
1921 թվականին մտել է Լեհաստանի, 1939 թվականին՝ ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ 1940 թվականին քաղաքի բնակչության մեկ երրորդից ավելին՝ 4.350-ը, հրեաներ էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հուլիսի 7-ից մինչև 1944 թվականի հուլիսի 9-ը քաղաքը գտնվել է գերմանական ֆաշիստների տիրապետության տակ։ 1941 թվականի օգոստոսի 10-ին տասնչորս տարեկանից բարձր տարիքի երեք հազարից ավելի հրեաներ սպանվել են Einsatzgruppen-ի և նացիստների հետ համագործակցող տեղացիների կրակոցներով[5]։
Կենդանի մնացած հրեաներին փակել են գետտոյում, որտեղ նրաց ստիպել են ահավոր պայմաններում ծանր աշխատանք կատարել և շատերին տանջամահ են արել։ 1942 թվականի սեպտեմբերի 10-ին սպանել են դեռևս ողջ մնացած 1.263 հրեաների, որոնց մեծ մասը երեխաներ ու կանայք էին։ Կոտորածներից փրկվել են հազիվ հարյուրի չափ հրեաներ, որոնց հաջողվել է փախչել ու թաքնվել անտառներում[6]։
Բնակչության թվաքանակը[7][8][9][10]. |
Տարին | 1897 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2018 | 2020 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչ. | 7800 | 11 701 | 9227 | 7068 | 7894 | 7700 | 7220 | 6460 | 5851 | 5917 |
Բնակչության ազգային կազմը ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների[11] | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդամենը (1959) | բելառուսներ | ռուսներ | ուկրաինացիներ | հրեաներ | լեհեր | |||||
9227 | 8579 | 92,98% | 438 | 4,75% | 134 | 1,45% | 33 | 0,36% | 25 | 0,27% |
Բնակչության ազգային կազմը ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների | ||||||||||
Ընդամենը (2009) | բելառուսներ | գնչուներ | ռուսներ | ուկրաինացիներ | ||||||
6573 | 6283 | 95,59% | 163 | 2,48% | 76 | 1,16% | 34 | 0,52% |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.