![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7a/Danilo_Ki%25C5%25A1_2010_Montenegro_stamp.jpg/640px-Danilo_Ki%25C5%25A1_2010_Montenegro_stamp.jpg&w=640&q=50)
Դանիլո Կիշ
From Wikipedia, the free encyclopedia
Դանիլո Կիշ (սերբ.՝ Danilo Kiš; փետրվարի 22, 1935(1935-02-22)[1][2][3][…], Սուբոտիցա, Հարավսլավիայի Թագավորություն - հոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա), սերբ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ։
Դանիլո Կիշ Danilo Kiš | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1935(1935-02-22)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սուբոտիցա, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[1][2][3][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա |
Գերեզման | Alley of Distinguished Citizens |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան և սցենարիստ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ (1958) |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Աշխատավայր | Լիլի համալսարան և Ստրասբուրգի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Mirjana Miočinović? |
![]() | |
Կայք | kis.org.rs |
![]() |
Հայրը հրեա էր, որ մահացել էր Օսվենցիումի ճամբարում։ Սովորել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Սերբիայում մի քանի գիրք հրատարակելուց հետո 1973 թվականին տեղափոխվում է Փարիզ և բնակվում այնտեղ, համալսարանում ուսուցանելով Սերբախորվաթերեն։ Շուտով նրա` «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» գիրքը, որ ստալինյան ռեպրեսիաներում զոհ գնացած անհատների ու ստեղծված իրավիճակների մասին սատիրիկ ոճով հզոր մի պատում է, նրան մեծ համբավ ու ճանաչում է բերում, գրքին արձագանքում են Իոսիֆ Բրոդսկին, Պետեր Էստերհազին և ամերիկացի էսսեիստ Կիշի հետ մտերմացած Սյուզան Զոնթագը։ Կիշի վերջին գլուխգործոցը «Մեռյալների հանրագիտարան» պատմվածքների ժողովածուն է, որ, կարելի է ասել, պատմվածքներով միմյանց փողկապակցված վեպ է, ինչպես «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» վեպը, որ նույնպես պատմվածքային կառուցվածք ունի։
Դանիլո Կիշը մահացել է չարորակ ուռուցքից[6]։