From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Բեռնուլի (Daniel Bernoulli, հունվարի 29 (փետրվարի 8), 1700[1][2], Գրոնինգեն, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[2] - մարտի 17, 1782[2][3][4][…], Բազել, Հին Շվեյցարիայի Համադաշնություն[2]), Շվեցարական ֆիզիկոս, մեխանիկ, մաթեմատիկոս։ Գազերի կինետիկ տեսության, հիդրոդինամիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Ակադեմիկոս և Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1733)։ Բոլոնյաի (1724), Բեռլինի (1747), Փարիզի (1748), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1750), Իոհան Բեռնուլիի տղան։
Դանիելը ծնվել է 1700 թվականի հունվարի 29-ին Գրոնինհենում (Հոլանդիա), որտեղ նրա հայրը` Իոհան Բեռնուլին, համալսարանում մաթեմատիկա էր դասավանդում։ Պատանեկության տարիներից հրապուրվել է մաթեմատիկայով, սկզբում սովորելով հոր և եղբոր՝ Նիկոլայի մոտ, զուգահեռ բժշկություն է ուսումնասիրել։ Շվեյցարիա վերադառնալուց հետո ընկերացել է Էյլերի հետ։
1721 թվականին քննություն հանձնեց բժշկությունից Բազելում, պաշտպանեց դիսերտացիա, այնուհետև մեկնեց Իտալիա, որտեղ բժշկության փորձ հավաքեց։
1724 թվականին թողարկեց «Մաթեմատիկական էտյուդները», ինչը նրան հայտի դարձրեց։
1725 թվականին Նիկոլայի (եղբայրը) հետ մեկնում են Պետերբուրգ։ Այնտեղ զբաղվում են բժշկությամբ, բայց հետո տեղափոխվում է մաթեմատիկայի ամբիոն (1728), որը եղբոր մահից հետո մնացել էր թափուր։ Պետերբուրգ գալը ստացվեց շատ անհարմար պահի, քանի որ մահացել էր Նիկոլայ երկրորդը և խառնաշփոթ վիճակ էր տիրում։ Համալսարան հրավիրված շատ գիտնականներ հետ վերադարձան, իսկ Բեռնուլին մնաց և իր մոտ հրավիրեց Էյլերին։ Այդ ընթացքում մահացավ նաև Եկատերինա առաջինը, և Ակադեմիան ընդհանրապես երկրորդ պլան մղվեց։ Դանիելը շուտով վերադարձավ Բազել (1733), բայց նրա 75 աշխատություններից 45 տպագրվեց Պետերբուրգի ակադեմիայի ամսագրերում։ Իր աշխատություններից գլխավորը` «Հիդրոդինամիկա»-ն, տպագրվեց 1738 թվականին։
1738 թվականին, որպես բազմամյա աշխատանքի արդյունք, լույս է տեսնում նրա հիմնարար աշխատանքը` «Հիդրոդինամիկան», որտեղ էլ առաջին անգամ հրատարակվեց հայտնի «Բեռնուլիի օրենքը»։
1748 թվականին ընտրվում է Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։
1750 թվականին տեղափոխվում է Բազելի համալսարանի ֆիզիկայի ամբիոն, որտեղ էլ աշխատում է մինչև կյանքի վերջը։ Այդ ընթացքում 2 անգամ ռեկտոր ընդունվեց։
Մահացել է աշխատանքային սեղանի մոտ 1782 թվականի գարնանը։
Ամուսնացած չի եղել։ Հոր հետ անընդհատ պայքարի ու վիճաբանությունների մեջ է եղել։
Բեռնուլին ավելի շատ հայտնի է մաթեմատիկական ֆիզիկայի իր աշխատություններով և դիֆերենցիալ հավասարումների տեսությամբ, նրան համարում են մաթեմատիկական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։
1746 թվականին առաջին անգամ ցույց տվեց, որ կենտրոնախույս ուժը իրականում գոյություն չունի, այն կախված է հաշվարկման համակարգի ընտրությունից[8]։ Նրան է պատկանում «Էներգիայի պահպանման օրենքի» սահմանումներից մեկը (կենդանի ուժի՝ ինչպես այն ժամանակ էին ասում)։
Ֆիզիկոս-ունիվերսալ էր, նա է հիմնավոր ձևով հարստացրել «Գազերի կինետիկ տեսություն»֊ը, «Հիդրոդինամիկա»֊ն, «Առաձգականության տեսություն»֊ը և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.