From Wikipedia, the free encyclopedia
«Դանթեի դիմանկար» (իտալ.՝ Ritratto di Dante), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, Քվատրոչենտոյի դարաշրջանի Ֆլորենցիայի նկարչական դպրոցի ներկայացուցիչ Սանդրո Բոտիչելլիի նկարը, որը վերջինս նկարել է մոտ 1495 թվականին։ Այն պահվում է Ժնևի մասնավոր հավաքածուում[1]։ Բոտիչելլիի՝ նկարի հեղինակ հանդիսանալը ենթադրվում է։
Դանթեի դիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սանդրո Բոտիչելլի |
տարի | 1495 |
բարձրություն | 54,7 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | տեմպերա |
հավաքածու | անհայտ |
հիմնական թեմա | Դանթե Ալիգիերի |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Dante by Botticelli Վիքիպահեստում |
Նկարը ֆլորենցիացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի դիմանկարն է։ Բանաստեղծի պրոֆիլը մեծապես առանձնանում է բաց գույնի ֆոնի վրա։ Այն ժամանակվա նորաձևությանը համապատասխան՝ նա սպիտակ գլխարկի վրա կրում է կարմիր թիկնոց և գլխարկ։ Գեղարվեստական տեսանկյունից աշխատանքը բնութագրվում է գունային կտրուկ հակադրությամբ, որն առաջանում է կարմիր հագուստի և բաց ֆոնի հակադրությունից։
Հավանաբար Բոտիչելլին լավ ծանոթ էր Դանթեի դիմանկարին, որը գտնվում էր Սանտա Մարիա դել Ֆիորեում՝ Դոմենիկո դի Միքելինոյի որմնանկարում, որտեղ բանաստեղծն առաջին անգամ պատկերվել է դափնեպսակով[1]։ Այս մանրամասները համապատասխանում են այդ ժամանակ հաստատված կանոնին, որին համապատասխան պատկերում էին Դանթեին։
1480-1490 թվականներին Բոտիչելլին նաև մի քանի նկարազարդումներ է արել Դանթեի «Աստվածային կատակերգության» համար, որոնք դասվում են գեղանկարչի ամենանուրբ գործերի շարքին[1]. ներկայումս հայտնի են 94 փորագրություններ, որոնք պահվում են Բեռլինի փորագրության գրասենյակում և Հռոմի Վատիկանի գրադարանում[1]։
Ջորջիո Վազարին այս մասին գրել է իր «Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ» գրքում։
...նա անմիջապես վերադարձավ Ֆլորենցիա, որտեղ, լինելով խորիմաստ մարդ, մասամբ պատկերազարդեց Դանթեին՝ անելով դժոխքի գծանկարները, և այն տպագրեց, որի վրա շատ ժամանակ ծախսեց։ - Ջորջո Վազարի,«Առավել նշանակալի գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ», հատոր II, գլուխ «Ֆլորենցիացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի կենսագրությունը»[2] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.