Remove ads
Սանդրո Բոտիչելլիի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Վեներայի թագավորությունը» (իտալ.՝ Primavera, Իտալերեն արտասանություն՝ [primaˈveːra]), հայտնի է նաև Գարուն անվանումով, Իտալական Վերածննդի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի (1478—1482) տեմպերայով հաստոցային գեղանկարը։ Գտնվում է Ուֆֆիցի պատկերասրահում (Ֆլորենցիա), (Իտալիա)։
Վեներայի թագավորությունը իտալ.՝ Primavera | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սանդրո Բոտիչելլի[1] |
տարի | մոտ 1480[1] և 1482 |
բարձրություն | 203 սանտիմետր և 207 սանտիմետր |
լայնություն | 314 սանտիմետր և 319 սանտիմետր |
ուղղություն | Վաղ Վերածնունդ[2] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն և այլաբանություն |
նյութ | տեմպերա, փայտե տախտակ և plaster? |
գտնվում է | Ուֆֆիցիի պատկերասրահ[1], Palazzo Medici Riccardi?, Ուֆֆիցի և Bedroom of Lorenzo il Magnifico of Palazzo Medici? |
հավաքածու | Ուֆֆիցի[1] |
հիմնական թեմա | գարուն |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Primavera by Sandro Botticelli Վիքիպահեստում |
Բոտիչելլիի համար որպես ստեղծագործության աղբյուր է ծառայել Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» պոեմը[3], որի մի հատվածից ելնելով կոմոպոզիցիայում տեղ են գտել Վեներան, Ֆլորան, Մերկուրին և Զեփիրոսը։ Մյուս կերպարները Բոտիչելլին վերցրել է Օվիդիուսի «Օրացույց» պոեմից[4]։
Նկարը պատկերում է նարնջի այգի` ծաղիկներով ու բույսերով լեցուն։ Բուսաբանները այս նկարում հաշվել են ավելի քան 500 բուսատեսակ[5][6]։ Նկարի կոմպոզիցիային աջից ձախ նայելիս նկատելի է դառնում, որ ֆիգուրները դասավորված են 3-1-3-1 ռիթմով։ Առաջին խմբի երեք պերսոնաժներն են Զեփիրոսը, որը հետևում է Քլորիդային։ Վերջինս պատկերված է այն պահին, երբ փոխակերպվում է Ֆլորայի։ Նրա բերանից ծաղիկներ են աճել, իսկ կողքին հենց Ֆլորան է` ծաղիկների աստվածուհին, ով իր առատ ձեռքով ամենուր վարդեր է սփռում։
Կոմպոզիցիայի կենտրում Վեներայի ֆիգուրն է. սիրո ու այգիների աստվածուհին միայնակ կանգնած է այգու կենտրոնում[7]։ Բոտիչելլին նրան կարևորել է ոչ միայն կոմոպոզիցիայի կենտրոնում պատկերելով այլև նրանով, որ նրա թիկունքում բույսերից առաջացած կամար է պատկերել։ Վեներայի վերևում փոքրիկ Ամուրն է, ով իր նետն ուղղել է կենտրոնում կանգնած Քարիտային։ Վերջինս ևս երկու Քարիտաների հետ կանգնած է Վեներայի ձախ կողմում։ Նրանք ձեռք ձեռքի տված պարում են։ Կենտրոում կանգնած Քարիտան, որը հնարավոր է, որ Եֆրոսինան է, նայում է Մերկուրիին։ Քարիտաների դիրքերը հիշեցնում են Սիքստինյան մատուռում գտնվող Բոտիչելլու նկարած «Տեսարաններ Մովսեսի կյանքից» որմնանկարներում պատկերված ֆիգուրներին։
Ստեղծագործության կոմպոզիցիայի վերջին խմբում Մերկուրին է իր ատրիբուտներով` սաղավարտ, թևավոր կոշիկներ և սուր։ Բոտիչելլին նրան ներկայացնում է որպես այգու պահապան, ով հսկում է իր սրով։
Ֆիգուրներից և ոչ մեկը հատակին կանգնած չէ։ Նրանք ասես սահում են տերևների վրայով։ Բոլոր կերպարներն հավասար հարթության վրա են, նկարի կոմպոզիցիան փակ է, հարթային, ֆիգուրները դիտվում են մեկ ընդհանուր տարածության մեջ։ Ֆիգուրները դասավորված են խմբերով, կոմպոզիցիան բազմակի է։ Նկատելի է Բոտիչելլու նկարի ֆիգուրների, ֆորմաների բացարձակ պարզությունը. հագուստները, ծալքերը, նույնիսկ մազերը նկարված են մանրակրկտորեն։
1975 թվականին հայտնաբերված մի ձեռագրից հայտնի է, որ նկարը նախկինում գտնվել է Լորենցո դի Պիերֆրանչեսկո Մեդիչիի սենյակներից մեկում։ Վերջինիս մահից հետո նկարը հայտնվել է նրա քեռու` Լորենցո Հրաշալու մոտ, որն ունեցել է նաև Բոտիչելլու «Պալլադան ու կենտովրոսը» (1482-1483) ստեղծագործությունը, ինչպես նաև «Տիրամայրը մանկան հետ» նկարը, որի հեղինակն անհայտ է։ Հաշվի առնելով այն փաստը, որ 1482 թվականի հուլիսի 19-ին քեռին քրոջ որդուն ամուսնացրել է Սեմիրամիդա Ապպիանիի հետ, հետազոտողները ենթադրում են, որ «Վեներայի թագավորությունը» նկարը Բոտիչելլիին պատվիրել է նկարել Լորենցո Հրաշալին` որպես քրոջորդուն հարսանեկան նվեր[8]։ Նման նվերները այդ ժամանակներում սովորական երևույթներ էին[9]։ Ուստի, Բոտիչելլին իմանալով, թե որտեղ է կախվելու նկարը, որոշում է ֆիգուրներին հարթության վրա տեղադրել այնպես, ասես նրանք ճախրում են։ Եվ այդպես էլ ստացվում է։ Պատվերը տեսնելուն պես Մեդիչիները այն կախում են հատակից 2 մետր բարձրության վրա, և Բոտիչելլիի ցանկությունը ի կատար է ածվում։
1537 թվականին նկարը տեղափոխվել է Կաստելլո։ 1550 թվականին այն Կաստելլոյում է տեսել Վազարին։ Նրա կողքին է եղել նաև «Վեներայի ծնունդը»։ 1815 թվականին նկարը տարվում է Ֆլորենցիայի Ուֆիցցի պատկերասրահ։ Սկզբից այն բարձր գնահատականի չի արժանանում և 1853 թվականին ուղարկվում է Ակադեմիա, որտեղ պետք է ուսումնասիրվեր երիտասարդ նկարիչների կողմից։ Ուֆիցցի «Վեներայի թագավորությունը» վերադառնում է միայն 1919 թվականին և այցելուների առջև բացվում XX դարի սկզբներից[10]։ 1982 թվականին նկարը վերականգնվել է[11]։ Այժմ այն Ուֆիցցիի պատկերասրահի կարևորագույն նմուշներից մեկն է[12]։
Lucretius. On the Nature of Things, William Ellery Leonard, trnsl. Գուտենբերգ նախագծի կայքում
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.