![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Damon_and_Pythias..gif/640px-Damon_and_Pythias..gif&w=640&q=50)
Դամոն և Պիթիաս
From Wikipedia, the free encyclopedia
Դամոնի (/ˈdeɪmən/, հուն․՝ Δάμων) և Պիթիասի (/ˈpɪθəs/; հին հունարեն՝ Πυθίας կամ հին հունարեն՝ Φιντίας կամ Ֆինթիասի /ˈfɪntiəs/) պատմություն, պյութագորասական իդեալական ընկերության մասին հունական պատմագրություններում հանդիպող լեգենդ։ Պիթիասը մեղադրվում է բռնակալ Դիոնիսոս Ավագի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ և վերջինից խնդրում թույլ տալ իրեն կարգավորել իր գործերը պայմանով, որ իր ընկեր Դամոնը պատանդ վերցվի և իր՝ Պիթիասի չվերադառնալու դեպքում իր փոխարեն մահապատժի ենթարկվի։ Երբ Պիթիասը վերադառնում է, նրանց ընկերության վստահությունից ու սիրուց զարմացած Դիոնիսոսը ազատ է արձակում երկուսին էլ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Damon_and_Pythias..gif/320px-Damon_and_Pythias..gif)