հայ հեղափոխական From Wikipedia, the free encyclopedia
Գևորգ Սարիբեկի Հանեսօղլյան (նոյեմբերի 8 (20), 1891[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1938[2]), Հայաստանում հեղափոխական շարժումների մասնակից, կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից, 1928-1930 թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։
Գևորգ Հանեսօղլյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8 (20), 1891[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1938[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական, կուսակցական աշխատող և պետական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ և Երևանի քաղաքապետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
1904-1920 թվականներին աշխատել է Հայաստանի տարբեր տպարաններում և մասնակցել քաղաքական ցույցերի ու գործադուլների։ 1920 թվականին գործուն մասնակցություն է ունեցել Մայիսյան ապստամբությանը, որի համար հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի։ 1921 թվականին նշանակվել է Հայաստանի արհմիությունների կազմբյուրոյի պատասխանատու քարտուղար։ Դաշնակցության 1921 թվականի փետրվարյան խռովության ժամանակ կռվել է Ղամարլուի (Արտաշատ) ճակատում։ 1924-1930 թվականներին կուսակցական աշխատանք է տարել Երևանում ու Գյումրիում։ Եղել է Գյումրիի քաղաքապետ (1926-1928) և Երևանի քաղաքապետ (1928-1930 և 1936 թվականի օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը)[3]։
1930-1931 թվականներին եղել է ՀԽՍՀ Ժողտնտխորհի, 1933-1934 թվականներին՝ Հայաստանի Արհմիությունների խորհրդի նախագահ։ 1934-1936 թվականներին Հայաստանի ՀԿ (բ) կ Երևանի քաղկոմի քարտուղարն էր, իսկ 1936 թվականի նոյեմբերից՝ ՀԽՍՀ-ի Կենտգործկոմի նախագահ։ Եղել է ՀԿ (բ) կ Կենտկոմի բյուրոյի, ՀամԿ (բ) կ Անդրերկրկոմի անդամ։ Ընտրվել է Անդրֆեդերացիայի և ՀԽՍՀ Կենտգործկոմների անդամ։
1938 թվականին գնդակահարվել է[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.