Գրիմ (հեռուստասերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
Գրիմը (անգլ.՝ Grimm) ֆենտեզի, դետեկտիվ, դրամա ժանրի ամերիկյան հեռուստասերիալ է։ Որոշ չափով հիմնված է Գրիմ եղբայրների հեքիաթների վրա։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2011թվականի հոկտեմբերի 29-ին NBC հեռուստաալիքի եթերում[1]։ Ծրագիրը նկարագրվում է որպես «խճճված ոստիկանական դրամա․․․ խորհրդավոր ու ֆանտաստիկ նախագիծ մի աշխարհի մասին, որտեղ Գրիմ եղբայրների հեքիաթներից ներշնչած կերպարները գոյություն ունեն»[2]։ Այնուամենայնիվ հեռուսասերիալի որոշ կերպարներ ներշնչված են նաև այլ աղբյուրներից։
Գրիմ | |
---|---|
![]() | |
Ժանր | occult detective fiction?, սարսափ հեռուստասերիալ, ֆենթզի հեռուստասերիալ, հեռուստադրամա, քրեական հեռուստասերիալ, միստերիա և դրամա |
Ստեղծող | Դևիդ Գրինուոլթ, Ստիվեն Քարփենթեր և Ջիմ Քոուֆ |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Norberto Barba?, Դևիդ Գրինուոլթ և David Solomon? |
Գլխավոր դերերում | Դևիդ Ջինտոլի, Ռասել Հորնսբի, Բիթսի Թալոչ, Սայլաս Ուեիր Միտչել, Claire Coffee?, Բրի Թերներ, Ռեգգի Լի և Սաշա Ռոյզ |
Գործադիր պրոդյուսեր | Դևիդ Գրինուոլթ, Շոն Հեյս, Todd Milliner?, Ջիմ Քոուֆ և Norberto Barba? |
Երաժշտություն | Richard Marvin? |
Պատմվածքի վայր | Պորտլենդ |
Եթերաշրջանների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 123 |
Էկրաններին է | հոկտեմբերի 28, 2011-ից մարտի 31, 2017-ը |
Հեռուստաալիք | NBC |
Ընկերություն | Universal Television |
Դիստրիբյուտոր | NBCUniversal Syndication Studios և Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
2016 թվականի ապրիլի 5-ին հեռուստասերիալը երկարացվեց 6-րդ եթերաշրջան, իսկ ապրիլի 22-ին պարզ դարձավ, որ այն բաղկացած է լինելու 13 սերիայից[3]։ 2016-ի օգոստոսի 29-ին NBC հեռուստաալիքը հայտարարեց, որ 6-րդ եթերաշրջանը վերջինն է լինելու և նրա պրեմիերան կայանալու է 2017-ի հունվարի 6-ին[4]։