![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/KayakBearHunter.jpg/640px-KayakBearHunter.jpg&w=640&q=50)
Գրենլանդիայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Ներկա դրությամբ Գրենլանդիայի մակերևույթի 84%-ը ծածկված է սառցադաշտերով, ինչը սահմանափակում է մարդկային բնակեցումը նեղ ափամերձ հատվածներով։ Կլիման արկտիկական է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/KayakBearHunter.jpg/640px-KayakBearHunter.jpg)
Գրենլանդիան եվրոպացիներին անհայտ էր մինչ դրա՝ 10-րդ դարում նորվեգական վիկինգների կողմից հայտնագործումը, ովքեր դրանից առաջ բնակություն են հաստատել Իսլանդիայում։
Արկտիկական ժողովուրդները բնակեցվում էին Գրենլանդիայում եվրոպացիների կողմից այն հայտնագործելուց առաջ, սակայն վիկինգների այնտեղ ժամանելուց առաջ կղզին անմարդաբնակ է դարձել. ժամանակակից ինուիտների նախնիները սկսել են բնակություն հաստատել Գրենլանդիայի հյուսիսում միայն 13-րդ դարում։
Ինուիտները միակ ժողովուրդն են, ովքեր անդադար բնակվել են Գրենլանդիայում հարյուրամյակների ընթացքում, սակայն 18-րդ դարում Դանիան՝ օգտվելով վիկինգների առաջնահերթությունից, կղզին հայտարարել է որպես իր տիրույթ և սկսել է իր գաղութացումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գրենլանդիան առանձնացվել է թագավորությունից և միացել է Միացյալ Նահանգներին և Կանադային։ Պատերազմի ավարտից հետո Դանիան իրեն վերադարձրել է վերահսկողությունը կղզու նկատմամբ, սակայն վերացրել է նրա գաղութային կարգավիճակը։ Գրենլանդիան ճանաչվել է Դանիայի թագավորության բաղկացուցիչ մաս, իսկ 1979 թվականին ստացել է ներքին գործերով լայն ինքնավարություն։ Գրենլանդիան միակ պետական կազմավորումն է, որը դուրս է եկել Եվրոպական միության կազմից, սակայն պահպանում է ասոսացված պետության կարգավիճակը։