From Wikipedia, the free encyclopedia
Գուրգեն Նորիկի Վարդանյան (հոկտեմբերի 18, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի հայ մարզիչ և նախկին գեղասահորդ (ներկայացրել է Խորհրդային Միությունը), որ եղել է կանանց մենասահքի Եվրոպայի հունգարացի առաջին չեմպիոնի՝ Յուլիա Շեբեշտյանի մարզիչը։ Ներկայում աշխատում է Միացյալ Թագավորությունում։
Գուրգեն Վարդանյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | Հայաստան և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 18, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Ելենա Սլեպովա, Ելենա Չայկովսկայա, Էդուարդ Պլիներ |
Գուրգեն Վարդանյանը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 18-ին Երևանում (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1])։ Գեղասահքով զբաղվել սկսել է 1976 թվականին Երևանում, Ելենա Սլեպովայի գլխավորությամբ[2]։ Առաջին խոշոր մրցումներից մեկը դարձել է 1978 թվականին Սվերդլովսկում անցկացված ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային Սպարտակիադան, որին նա մասնակցել է պատանիների շարքում[3]։ 1978 թվականից մինչև 1980 թվականն ընդգրկված է եղել ԽՍՀՄ երիտասարդական, 1980-1987 թվականներին՝ ազգային հավաքականներում։ Մոսկվա տեղափոխվելուց հետո մարզվել է Էդուարդ Պլիների, ապա խորհրդային ականավոր մարզիչ Ելենա Չայկովսկայայի մոտ 1980 թվականից մինչև 1986 թվականը[2][4]։ Մասնակցել և մրցանակների է արժանացել միջազգային տարբեր մրցաշարերում[5]։ 1983, 1986, 1987 թվականներին Գուրգեն Վարդանյանը նվաճել է ԽՍՀՄ գավաթը, իսկ 1984 թվականին նրան շնորհվել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։
Գուրգեն Վարդանյանը վերադարձել է Հայաստանի 1987 թվականին և սկսել աշխատել որպես մարզիչ այն մարզադպրոցում, որտեղ ինքն էր սկսել զբաղվել գեղասահքով[4], ապա դարձել է նրա տնօրենը։ 1989 թվականի դեկտեմբերին Գուրգեն Վարդանյանը Հունգարիայի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մեկնել է Հունգարիա, որտեղ աշխատել է հունգարացի առաջատար գեղասահորդների հետ։ Նրա սաների թվում են եղել Հունգարիայի չեմպիոններ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասնակիցներ Թամարա Դորոֆեևը[6] և Դիանա Փոթը[7], ինչպես նաև Հունգարիայի իննակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Յուլիա Շեբեշտիենը[8]։ Վերջինիս հետ Գուրգեն Վարդանյանն սկսել է աշխատել 1989 թվականի վերջերին[4], երբ նա եղել է ինը տարեկան և որոշակի ընդմիջումներով շարունակել է մարզել Շեբետիենին նրա ողջ մարզական կարիերայի ընթացքում։ 1994 թվականից նա մարզել է նաև իր որդուն՝ Հունգարիայի տղամարդկանց մենասահքի քառակի չեմպիոն Տիգրան Վարդանյանին[9]։
2010 թվականի ապրիլին Գուրգեն Վարդանյանը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա՝ Նոթինգհեմ[10], որտեղ աշխատել է որպես «National Ice Centre»-ի տնօրեն[11][12] և զբաղվել մարզչական ախատանքով։ Նրա սաների թվում է եղել 2011 թվականի Մեծ Բրիտանիայի չեմպիոն Դևիդ Ռիչարդսոնը[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.