Գոնգեղ
բույսերի ենթատեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Գոնգեղ, խաչածաղկավորների ընտանիքի երկամյա բույս։ Պտուղը բազմասերմ պատիճ Է։ Արմատապտուղները սպիտակ են, դեղին, կլոր, ձվաձև կամ տափակ։ Տերևներն արժեքավոր կեր են, օգտագործվում են թարմ ու սիլոսացված վիճակում։ 100 կգ արմատապտուղը պարունակում է 13 կերային միավոր, 0,9 կգ մարսելի պրոտեին, 60 գ կալցիում, 50 գ ֆոսֆոր, 40 գ նատրիում։ Հարուստ է C, Bi և B2 վիտամիններով։ ԽՍՀՄ-ում մշակվում էին եվրոպական մասի ոչ սնահողային գոտում, Հայաստանում՝ բարձր լեռնային շրջաններում։
Գոնգեղ | |
Գոնգեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Brassiceae |
Ցեղ | Կաղամբ (Brassica) |
Տեսակ | Սևուկ (B. napus) |
Ենթատեսակ | Գոնգեղ (B. n. rapifera) |
Միջազգային անվանում | |
Brassica napus rapifera |