From Wikipedia, the free encyclopedia
Գլադիատոր (անգլ.՝ Gladiator), 2000 թ. նկարահանված պատմական ֆիլմ, որի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է, իսկ գլխավոր դերակատարներն են Ռասսել Քրոուն և Խոակին Ֆենիքսը։
«Գլադիատորը» արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 5 «Օսկարի», իսկ Ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում գլխավոր հերոս Մաքսիմուսը 50-րդ տեղում է որպես դրական հերոս։
Հռոմի լավագույն զորավար Մաքսիմուսը հաղթանակ է տանում գերմանական ցեղերի դեմ։ Կայսր Մարկոս Ավրելիոսը որոշում է Մաքսիմուսին դարձնել իր հետնորդը՝ փոխարեն իր որդու, Կոմմադուսի։ Վերջինս իմանալով դրա մասին սպանում է հորը, հռչակվում կայսր և հրամայում սպանել Մաքսիմուսին, ով հրաժարվում է ծառայել իրեն։ Մաքսիմուսին հաջողվում է փախչել, սակայն հասնելով իր տուն, նա տեսնում է սպանված կնոջը և տղային։ Նա ուշաթափ ընկնում է գետնին։ Նրան վերցնում է մի ստրկավաճառ և տանում Զակկաբար պրովինցիա։ Այստեղ նրան և ուրիշ ստրուկների վաճառում են Պրոքսիմոյին, որը կազմակերպում է գլադիատորական մարտեր։ Մաքսիմուսը իր զինվորական տաղանդի շնորհիվ դժվարության չի հանդիպում մարտերի ժամանակ։
Պրոքսիմոն վերցնում է իր լավագույն գլադիատորներին և ուղևորվում Հռոմ։ Նրանք սկսում են կռվել Կոլիզեյում։ Առաջին մարտից հետո Մաքսիմուսը, որը հետաքրքրել էր կայսրին բացում է երեսը և ասում որ պատրաստվում է վրեժ լուծել։ Սակայն կայսրը այլևս չէր կարող ուղղակի սպանել նրան, քանի որ նա շահել էր հանդիսատեսի սերը։ Կայսրի դեմ կազմակերպված դավադրությունից հետո, նրան ձերբակալում են։ Կոմմադուսը որոշում է սպանել նրան մենամարտի ժամանակ, սակայն մարտից առաջ դանակով հարվածում է նրան, հրամայում փակել վերքը։
Չնայած դրան Մաքսիմուսը սպանում է կայսրին մենամարտի ընթացքում, սակայն շուտով ինքն էլ է մեռնում վերքից։ Կյանքի վերջում նա հիշում է տունը, որդուն և կնոջը։
Դերասան | Դեր |
Ռասսել Քրոու | Մաքսիմուս |
Խոակին Ֆենիքս | Կոմմոդոս |
Կոնիի Նիլսեն | Լուցիլլա |
Օլիվեր Ռիդ | Պրոքսիմո |
Ռիչարդ Հարրիս | Մարկոս Ավրելիոս |
Դերեկ Ջեյկոբի | սենատոր Գրակք |
Թոմաս Արանա | Կվինտուս |
Seamless Wikipedia browsing. On steroids.