կայսր From Wikipedia, the free encyclopedia
Մարկոս Ավրելիոս Անտոնինոս (լատին․՝ Marcus Aurelius Antoninus, ապրիլի 26, 121[1], Հռոմ, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն - մարտի 17, 180[2][1], Վինդոբոնա, Վերին Պանոնիա, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշ ստոիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ։
Մարկոս Ավրելիոս | |
---|---|
Ծնվել է՝ | ապրիլի 26, 121[1] |
Ծննդավայր | Հռոմ, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն |
Մահացել է՝ | մարտի 17, 180[2][1] (58 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Վինդոբոնա, Վերին Պանոնիա, Հռոմեական կայսրություն |
Սուրբ Հրեշտակի ամրոց | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Antonines? և Aurelies? |
քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող և միապետ | |
Հայր | Մարկո Աննիոս Վերոս[3] և Անտոնինոս Պիոս |
Մայր | Դոմինիտա Լուսիլա |
Երեխաներ | Կոմմոդոս, Marcus Annius Verus Caesar?, Annia Aurelia Galeria Faustina?, Fadilla?, Lucilla?, Annia Cornificia Faustina Minor?, Vibia Aurelia Sabina?, Titus Aurelius Fulvus Antoninus? և Domitia Faustina? |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Հաջորդել է Անտոնինոս Պիոսին։ 162-166 թթ. հռոմեա-պարթևական պատերազմում հաղթել է պարթևներին, որոնց հետ 166 թ. կնքած պայմանագրով Հռոմեական կայսրությանն է անցել Միջագետքի արևմտյան մասը, Հայաստանը ճանաչվել է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էին Հռոմի դրածոները։
166-180 թթ. պատերազմում պարտության է մատնել գերմանական ցեղերին և սարմատներին։ 172 թ. ճնշել է Եգիպտոսում բռնկված «բուկոլոսների» (հովիվների) ապստամբությունը։
Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մարկոս Ավրելիոսը իր «Խորհրդածություններ» (հունարեն վերնագիրը՝ «Ինքն իրեն/Ինքն իր համար» (հուն․՝ Τὰ εἰς ἑαυτόν), հայերեն թարգմանվել է նաև «Գիրք ոսկեղենիկ» անվամբ) փիլիսոփայական աշխատության մեջ (բաղկացած է 12 «գրքերից» կամ գլուխներից) արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղաքական կարգի կատարելագործման հնարավորությանը։
Մարկոս Ավրելիոսի «Խորհրդածություններ» աշխատությունը թարգմանվել է հայերեն հին հունարենից Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի կողմից և հրատարակվել 2018 թ.[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.