From Wikipedia, the free encyclopedia
Գիֆու (ճապ.՝ 岐阜市 Գիֆու-սու), Ճապոնիայի կենտրոնական քաղաքներից, Գիֆու պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Մինչ քաղաք դառնալը այն նախկին Ացումի շրջանի մաս էր կազմում, բայց իսկզբանե համարվում էր քաղաք այդ շրջանում։
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Մասն է | Գիֆու (պրեֆելտուրա) | ||||
Կարգավիճակ | Ճապոնիայի կենտրոնական քաղաքներ, prefectural capital of Japan?, մեծ քաղաք, Ճապոնիայի քաղաքներ և city for international conferences and tourism? | ||||
Մտնում է | Գիֆու (պրեֆեկտուրա)[1] | ||||
Ամենաբարձր կետ | Mount Dodo? | ||||
Օրենսդրական մարմին | Q97310504? | ||||
Սիգեմիցու Խոսոե | |||||
Բնակչություն (2014) | 409 218 մարդ | ||||
Խտություն | 2016,95 մարդ/կմ² | ||||
Տարածք | 202,89 կմ² | ||||
Հիմնադրված է | 1889 թվականի հուլիսի 1 թ. | ||||
Սահմանակցում է | Կակամիգահարա, Seki?, Yamagata?, Motosu?, Hashima?, Օգակի, Mizuho?, Kitagata?, Kasamatsu? և Ginan? | ||||
Ժամային գոտի | UTC+9:00 | ||||
Փոխարինեց | Kamikanō?, Honjō?, Hino?, Nagara?, Shima?, Misato?, Sagiyama?, Kanō?, Noritake?, Minaminagamori?, Kitanagamori?, Kida?, Tokiwa?, Iwanoda?, Kurono?, Katagata?, Akanabe?, Uzura?, Ichihashi?, Nanasato?, Saigō?, Iwa?, Kagashima?, Atsumi?, Hikie?, Akutami?, Gōdo?, Miwa?, Ajiro? և Yanaizu? | ||||
Հեռախոսային կոդ | +81 582 | ||||
Փոստային ինդեքսներ | 〒500-0000 | ||||
Անվանված է | Ցիշան և Ցյուֆու | ||||
city.gifu.lg.jp | |||||
Քաղաքի տարածքը կազմում է 202,89 կմ²[2], բնակչությունը՝ 409 218 մարդ (2014 թվականի հուլիսի 1)[3], բնակչության խտությունը` 2016,95 մարդ/կմ²։
Քաղաքի ողջ պատմությունը իր՝ Ճապոնիայի կենտրոնում գտնվելու արյունքն է։ Սենգոկուի ժամանակաշրջանում Գրիֆուն ծաղկում է ամրոցի հաշվին՝ սկզբում Սայթո Դոսանի, իսկ հետո՝ Օդա Նոբունագիի պաշտպանության ներքո, այդ իսկ պատճառով քաղաքը հաճախ էր հայտնվում Ճապոնիային միացվելու համար պայքարների կենտրոնում։ Էդոյի ժամանակաշրջանում Գրիֆուն և հարևան քաղաքները ծաղկում են նավահանգստային քաղաք Նագոյային մոտ լինելու հաշվին։ Վերջերս քաղաքային տնտեսության մասնագիտացումը աջակցեց նորաձևության արդյունաբերությանը, բայց այժմ քաղաքը փնտրում է վերամշակման արդյունաբերությունը զարգացնող ճանապարհներ։
Պատերազմի ժամանակ մոտակա քաղաք Կակամիգահարայի հետ, որը խոշորագույն արդյունաբերական ավիացիոն կենտրոն էր, Գիֆուն եղել է խոշորագույն արդյունաբերական կենտրոնը։
Քաղաքի տրածքի նշանակալի մասը ձեռք է բերվել հարևան Կանո (1940 թվականին) և Յանաիձու (2006 թվականին) ավանների միավորման հաշվին։ Սրա շնորհիվ քաղաքի աշխարհագրությունը տարատեսակ է՝ սկսած քաղաքի կենտրոնի երնկաքերերի գոտուց և վերջացրած պտղատու այգիներով և ելակի դաշտերով[4]։
Պատմականորեն Գիֆուում զարգացել է տեքստիլ արդյունաբերությունը, միայն վերջին ժամանակներում քաղաքի տնտեսության մեջ այս արդյունաբերության կարևորությունը նվազել է։ Ներկա ժամանակներում քաղաքում գործում է սննդի, մեքենաշինական արտադրություն, շինանյութերի արտադրություն և այլ ձեռնարկություններ։ Քաղաքում արտադրական կայաններ ունեցող խոշոր կազմակերպություններից կարելի է նշել Տոյոտան և Sunitomo Osaka Cement-ը։
Քաղաքում գոյություն ունի քառասունութ նախակրթարան և քառասուներեք մանկապարտեզ; Նախակրթարանն ավարտելուց հետո երեխաները փոխադրվում են քառասունինը միջին դպրոցներից մեկը, իսկ հետո` ավագ դպրոցի քսանյոթ դասարաններ[5]:Քաղաքում կան հինգ քոլեջներ և համալսարաններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.