![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Shukhov_tower_shabolovka_moscow_02.jpg/640px-Shukhov_tower_shabolovka_moscow_02.jpg&w=640&q=50)
Գիտությունը և տեխնոլոգիաները Ռուսաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Գիտությունը և տեխնոլոգիաները Ռուսաստանում շատ արագ են զարգանում, սկսած այն ժամանակվանից, երբ Պետրոս I-ը հիմնեց գիտությունների Ռուսական ակադեմիան և Ս. Պետերբուրգի պետական համալսարանը, և գիտնական՝ Միխայիլ Լոմոնոսովը հիմնադրեց Մոսկվայի պետական համալսարանը՝ ստեղծելով ուսուցման և նորարարության ամուր ավանդույթներ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Shukhov_tower_shabolovka_moscow_02.jpg/320px-Shukhov_tower_shabolovka_moscow_02.jpg)
19-րդ և 20-րդ դարերում երկիրը ունեցավ բավականին մեծ թվով նշանակալից գիտնականներ, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել ֆիզիկայի, աստղագիտության, մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության, երկրաբանության և աշխարհագրության ոլորտներում։ Ռուսական գյուտարարներն ու ինժեներները մեծ հաջողություններ ունեցան էլեկտրատեխնիկայի, նավաշինության, ավիատիեզերական, զենքերի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, միջուկային և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում։
Վերջերս 90-ականների ճգնաժամը հանգեցրեց պետական աջակցության կտրուկ նվազման գիտության և տեխնիկայի ոլորտներում։ Ռուս գիտնականներից և ԲՈՒՀ-երի շրջանավարտներից շատերը գնացին Եվրոպա կամ ԱՄՆ՝ տեղի ունեցավ այսպես կոչված ուղեղների արտահոսք։ 2000 թվականներին, երբ նոր տնտեսական բում էր, իրավիճակը բարելավվեց և կառավարությունը սկսեց մի գործընթաց, որի նպատակն էր արդիականությունը և նորարարությունը։ Առաջնահերթը երկրի տեխնոլոգիական զարգացման մեջ ընդգրկում է էներգետիկ արդյունավետությունը, ՏՏ (այդ թվում և՛ հասարակ ապրանքներ և՛ ապրանքներ տիեզերական տեխնոլոգիաներով արտադրված), ատոմային էներգիան և դեղագործությունը[1]։