Գիլմոր աղջիկներ (անգլ.՝ Gilmore girls), ամերիկական կատակերգական դրամա՝ ստեղծված Էմի Շերման–Փալադինոյի կողմից։ Գլխավոր դերերում են Լոուրեն Գրեհեմը (Լոուրելայ Գիլմոր) և Ալեքսիս Բլեդելը (Ռորի Գիլմոր)։ Հաղորդման նորամուտը եղել է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին The WB–ում և դարձել է հեռուստատեսային ցանցի կարևորագույն նախագիծը։ Հաղորդումը ունի յոթ սեզոն։ Վերջին սեզոնը նկարահանվել է The CW–ի կողմից և առաջին անգամ ցուցադրվել է 2007 թվականի մայիսի 15–ին։
«Գիլմոր աղջիկներ»–ը դրական քննադատության է արժանացել այնտեղ գործող սրամիտ երկխոսությունների, միջսերնդային դժվարությունների ներկայացման և հումորի ու դրամայի հիանալի համատեղման համար։ The WB–ի համար այն մեծ ձեռքբերում է եղել։ Հաջողության գագաթնակետը եղել է հեռուստահաղորդման հինգերորդ սեզոնը, որից հետո այն դարձել է The WB–ի երկրորդ ամենահայտնի հաղորդումը։ 2007 թվականին, դադարելով իր հեռարձակումը, «Գիլմոր աղջիկներ» մեջբերվել է TV (The Book)–ում և Թայմ ամսագրում՝ որպես բոլոր ժամանակների լավագույն 100 հեռուստահաղորդումներից մեկը[4][5]։ 2016 թվականին գլխավոր դերակատարները և Շիրման–Փալադինոն հեռուստատեսություն են վերադարձել չորսմասանի «Գիլմորի աղջիկները. Մեկ տարի կյանքից» մինի սերիալով, որը հեռարձակվել է Նեթֆլիքսում, իսկ ավելի ուշ՝ The CW–ում: