Գիլան
From Wikipedia, the free encyclopedia
Գիլան (պարս.՝ استان گیلان, Օսթան-է Գիլան), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում, Կասպից ծովի հարավարևմտյան ափին։ Արևելքից սահմանակից է Մազանդարան, հարավից` Ղազվին, հարավ-արևմուտքից` Զանջան, արևմուտքից` Արդաբիլ օսթաններին, հյուսիսից` Ադրբեջանի հանրապետությանը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ▲2 530 696 մարդ (2016)[1], հիմնականում գիլանցիներ, թալիշներ, քրդեր, ազարիներ և պարսիկներ, տարածքը 14 042 կմ²։ Մայրաքաղաքը Ռաշթ քաղաքն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիլան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գիլան օսթանպարս.՝ استان مرکزی, Երկիր ...
Գիլան օսթան պարս.՝ استان مرکزی | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Ռաշթ |
Բնակչություն | ▲2 530 696 մարդ (2016)[1] |
Տարածք | 14 042 կմ² |
Սահմանակցում է | Աստարայի շրջան, Արդաբիլի նահանգ, Զանջան, Ղազվինի նահանգ և Մազանդարան |
ISO 3166-2 կոդ | IR-01 |
gilan.ir | |
Փակել
Գիլանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին Գիլանից անջատվել են Զանջան և Քուրդիստան օսթանները[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Թավրիզ քաղաքը։