![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/Joachim_L%25C3%25B6w%252C_Germany_national_football_team_%252803%2529.jpg/640px-Joachim_L%25C3%25B6w%252C_Germany_national_football_team_%252803%2529.jpg&w=640&q=50)
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ցուցակում ներկայացված են Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչները, նրանց վիճակագրությունը և նվաճումները։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/Joachim_L%C3%B6w%2C_Germany_national_football_team_%2803%29.jpg/640px-Joachim_L%C3%B6w%2C_Germany_national_football_team_%2803%29.jpg)
Գերմանիայի հավաքականը ձևավորվել է 1908 թ․, իր գոյության առաջին 18 տարիների ընթացքում չի ունեցել գլխավոր մարզիչ։ Հավաքականի առաջին գլխավոր մարզիչն է եղել Օտտո Ներցը։
Թիմի ամբողջ պատմության ընթացքում 10 հոգի զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը, ովքեր բոլորն էլ գերմանացիներ են եղել[1]։ Մարզիչներից 7-ը նախկինում որպես ֆուտբոլիստ հանդես են եկել ազգային հավաքականի կազմում[2]։
Հավաքականի 7 մարզիչներ կարողացել են թիմի հետ հաղթել միջազգային մրցաշարում, իսկ Հելմուտ Շյոնը դա արեց 2 անգամ․ 1972 թ․ եվրոպայի առաջնությունը և 2 տարի անց նաև 1974 թ․ աշխարհի առաջնությունը։