Յոախիմ Լյով
գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Յոախիմ Լյով (փետրվարի 3, 1960[1][2][3], Schönau im Schwarzwald, Schönau im Schwarzwald GVV, Lörrach, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆուտբոլիստ-մարզիչ է, 2006 թվականից Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, իսկ մինչ այդ 2 տարի եղել է Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլիսմանի օգնականը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յոախիմ Լյով գերմ.՝ Joachim Löw | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 3, 1960[1][2][3] (65 տարեկան) | ||
Ծննդավայր | Schönau im Schwarzwald, Schönau im Schwarzwald GVV, Lörrach, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Կենսագրություն
Խաղային կարիերա
Լյովը կարիերան սկսել է որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Հանդես է եկել Ֆրայբուրգ, Շտուտգարտ, Ֆրայբուրգի Այնտրախտ և Կառլսրուե ակումբներում։ Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել մինչև 1990 թվականը։
Մարզչական կարիերա
1995-1996 թվականներին եղել է Շտուտգարտի գլխավոր մարզիչ Ռոլֆ Ֆրինգերի օգնականը։ Այնուհետև Ռոլֆ Ֆրինգերի հեռանալուց հետո դառնալով թիմի գլխավոր մարզիչ իր թիմի հետ նվաճել է Գերմանիայի գավաթը։ Լյովը կարիերան շառունակում է թուրքական Ֆեներբախչեում, բայց այդ թիմում աշխատում է ընդամենը 1 տարի։ 1999-2000 թվականներին աշխատել է գերմանական Կառլսրուե ակումբում, սակայն ոչնչով չկարողանալով օգնել թիմին հեռանում է այդ պաշտոնից։ 2001 թվականին նորից վերադառնում է Թուրքիա, բայց այնտեղ ևս երկար չի աշխատում։ 2001/2002 թվականներին Տիրոլեմ թիմի հետ դառնում է Ավստրիայի չեմպիոն, սակայն թիմը շուտով սնանկ է համարվում։ 2003 թվականին գլխավորել է Վիեննայի Աուստրիա ակումբը։
Հավաքական
2004 թվականի օգոստոսի 1-ին Լյովը պաշտոնապես դառնում է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական։ 2006 թվականին ԱԱ-ից հետո, որտեղ Գերմանիայի հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, գլխավոր մարզիչ Կլիսմանը հրաժարվեց պայմանագիրը երկարացնելու առաջարկից, և նոր գլխավոր մարզիչ նշանակվեց հենց ինքը Լյովը։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.