Գերմանացիների արտաքսումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանացիների արտաքսումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գերմանացի բնակչության Գերմանիա և Ավստրիա հարկադիր արտաքսման գործընթաց, որը տեղի է ունեցել 1945-1950 թվականներին Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո։ Ընդհանուր առմամբ հարկադիր տեղահանման է ենթարկվել մոտ 12-14 միլիոն գերմանացի[1][2]։ Արևելյան Եվրոպայի գերմանացիների արտաքսման գործընթացն ուղեկցվել է հսկայական չափերի կազմակերպված բռնությամբ, ներառյալ ամբողջ ունեցվածքի ամբողջական բռնագրավումը, գերմանական քաղաքացիական բնակչությանը համակենտրոնացման ճամբարներում տեղավորելը, չնայած 1945 թվականի օգոստոսին միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրության մեջ տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն ճանաչելուն[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Vertreibung.jpg/320px-Vertreibung.jpg)