From Wikipedia, the free encyclopedia
Գերմանական Ավստրիայի Հանրապետություն (գերմ.՝ Republik Deutschösterreich), անկախ պետություն, որն ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո[1]՝ որպես Գերմանական կայսրության հետևորդ և առանցքային իրավահաջորդ։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Վիեննա (խոշորագույն քաղաք) | |||
Լեզու | գերմաներեն | |||
Ազգություն | գերմանացիներ ավստրիացիներ | |||
Կրոն | Հռոմի կաթոլիկ եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Հանրապետություն |
Համբսբուրգյան արքայատոհմի կողմից կառավարվող Ավստրո-Հունգարիայում «Գերմանական Ավստրիա» եզրույթն օգտագործվում էր կայսրության տարածքում գերմանացիներով բնակեցված ավստրիական հողերը մատնանշելու համար։ 1918 թվականի հոկտեմբերի 12-ին կայսր Կառլ I-ը հանդիպում է ունեցել Գերմանիայի բարձրաստիճան կուսակցական պաշտոնյաների հետ, որի ժամանակ քննարկվել է կայսրության տարածքում ազգային պետությունների ստեղծման հարցը։ Նախաձեռնության հեղինակները եղել են գերմանացի ազգայնականները, ովքեր ցանկացել են ստեղծել ազատ ազգերի սահմանադրական միապետություններ։
Քրիստոնյա սոցիալիստները ցանկանում էին պահպանել միապետությունը և ազգերի ֆեդերացիան, իսկ սոցիալ դեմոկրատները՝ հանրապետության կողմնակիցներն էին, որը պետք է լիներ ինչ որ ֆեդերացիայի մաս։ 1918 թվականի հոկտեմբերի 16-ին կայսրը Կառլ I-ը հրապարակում է մանիֆեստ, որում առաջարկվում էր Ավստրո-Հունգարիան փոխարինել ազգային պետություններով։ Անկախության կողմնակիցներից էին ազգային փոքրամասնություն հանդիսացող չեխերն ու հարավային սլավոնները, ովքեր հավակնում էին արտասահմանյան երկրների հովանու ներքո ստեղծել անկախ պետականություն։ 1918 թվականին ավստրիայի բազմազգ խորհրդարանի 208 պատգամավորները երկրի օրենսդիր մարմինը հռչակեցին «Գերմանական Ավստրիայի ժամանակավոր ազգային ժողով»։ Որպես ղեկավար ընտրվեց գերմանական ազգային շարժման գործիչ, քրիստոնեա-սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանց Դինգհոֆերը։ Նորաստեղծ օրենսդիր մարմինն ներառում էր պատգամավորներ Բոհեմիայից, Մորավիայից և Սիլեզիայից։ Վերջիններս հրաժարվել էին ենթարկվել նոր նվիրակոչված Չեխոսլովակիային, որն իր անկախությունը հռչակել էր 1918 թվականի հոկտեմբերի 28-ին։
Ֆրանց Դինգհոֆերն իր առաջին ելույթի ժամանակ նշեց, որ «Ավստրիայի գերմանացիները իր ապագան կերտում է ինքնուրույն և կարգավորում է իր հարաբերությունները բոլոր ժողովուրդների իրավահավասարության և պայմանագրի ազատության հիմքերի վրա»։ Հոկտեմբերի 25-ին ժամանակավոր ասամբլեան կոչ է արել բոլոր գերմանաբնակ երկրներին ստեղծել իրենց սեփական օրենսդրական մարմինը։ Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրորդ նիստի ընթացքում ժամանակավոր ազգային ժողովը հռչակեց Գերմանական Ավստրիայի անկախությունը՝ ստեղծելով նոր պետության ինստիտուտ։
Օրենսդիր իշխանությունը տրվեց ժամանակավոր ազգային ժողովին, իսկ գործադիր իշխանությունը՝ ավստրո-գերմանական պետական խորհրդին։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, կայսրը ոչ միայն հրաժարվեց գահից, այլ նաև Ավստրիայի պետական գործերին մասնակիորեն մասնակցելու իրավունքից։ Կայսրության փլուզումից հետո կողմերը ստիպված եղան զինադադար կնքել՝ նախկին կայսերական հողերում բոլշևիկների քաղաքականությունը կանխելու համար։
Գերմանական Ավստրիան վարչականորեն բաժանված է եղել 9 պրովինցիաների։ Դրանց թվում էին՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.