Գերի Մակկիննոն
From Wikipedia, the free encyclopedia
Գերի Մակկիննոն (անգլ.՝ Gary McKinnon, ծնվել է 1966 թվականի փետրվարի 10-ին), շոտլանդացի հաքեր, ով մեղադրել է «բոլոր ժամանակների խոշորագույն հաքերայի հարձակման մեջ»[1], որը կատարվել է ռազմական համակարգիչների վրա։ Այս մեղադրանքներին ի պատասխան, նա ասել է, որը տեղեկւթյուն էր փնտորւմ ԱՕԹ քողարկման մասին, որը օգտակար կլինի հասարակությանը։
![]() | |
Ծնվել է | փետրվարի 10, 1966(1966-02-10) (58 տարեկան) |
Ծննդավայր | Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Highgate Wood Secondary School? |
Մասնագիտություն | ծրագրավորող, Հաքեր և համակարգչային գիտնական |
Ըստ պաշտոնական տեղեկության, 2006 թվականի հուլիսին Մեծ Բրիտանիայում որոշում է ընդունվել նրան արտահանձնել ԱՄՆ-ին։ 2007 թվականի փետրվարին Գերիի փաստաբանը հայտ ներկայացրեց դատարան ներման խնդրանքով[2], որը մերժվեց ապրիլի 3-ին[3][4]։ Հունիսի 30-ին Լորդերի պալատի բողոքարկամ հանձնաժողովը համաձայնեց լսել փաստաբանին[5], և 2008 թվականի հունիսի 17-ին սկսեցին քննել գործը[6][7]։ Դատը, որը կայացավ 2008 թվականի հուլիսի 30-ին լորդերի պալատի որոշմանը համաձային, վճռեց Գերի Մակկիննոնին արտահանձնել ԱՄՆ-ին[8]։ Նրան տվեցին 2 շաբաթ ժամանակ մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գործը վիճարկելու համար, ինչպես նաև դատարանը հրաժարվեց տալ ևս երկու շաբաթ ժամանակ, այսպիսով տալով վերջնական ժամանակ մինչ օգոստոսի 28-ը[9][10]։
Այդ ժամանակ անվտագությունից ելնելով որոշում կայացվեց վիճարկել որոշումը, այն պատճառով, որ Գերիի մոտ 2008 թվականի օգստոսին անց կացված ստուգման ժամանակ հայտնաբերվել էր Ասպերգերի համախտանիշ[11][12][13]։ 2009 թվականի հուլիսի 31-ին Մակկիննոնին զրկեցին գործի վերանայման հնարավորությունից, ինչպես նաև հետագա քննումից բրիտանական դատարաններում[14]։ 2009 թվականի հոկտեմբերի 27-ին Բրիտաիայի ներքին գործերի նախարար Ալան Ջոնսոնը հայտարարեց, որ գործը չի շարունակվի մինչ բժշկական հետաքննության ամբողջական ավարտը, դրանով իսկ Մակկիննոնի թիմին ժամանակ տալով Եվրոպական դատարան դիմելու համար[15]։
2009 թվականի նոյեմբերի 27-ին որոշում ընդունվեց արտահանձնման մասին։ Մակկիննոնի փաստաբանին հղված նամակում նշված էր, որ արտահանձնումը չի խախտում իր հաջախորդի իրավունքները, և որ Մակկիննոնը անհապաղ պետք է արտահանձնվի ԱՄՆ-ին[16]։