Գերագույն հրամանատար կամ գերագույն գլխավոր հրամանատար, սովորաբար պատերազմական, երբեմն նաև խաղաղ պայմաններում պետության կամ պետությունների կոալիցիայի զինված ուժերի բարձրագույն ղեկավար։ Օժտվում է արտակարգ իշխանությամբ նաև տվյալ երկրի և ռազմաբեմի տերիտորիայում քաղաքացիական հաստատությունների և անձանց նկատմամբ։

Առաջին անգամ համապատասխան անգլերեն տերմինը՝ եզրույթը կամ բառեզրը (commander-in-chief) օգտագործել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի արքա Կարլոս I-ը (1625—1649 թթ.)[1]:

Կառլոս (Չարլզ) I Ստյուարտ, Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի արքա, (1625—1649), Գերագույն գլխավոր հրամանատար

Բրիտանական համագործակցության որոշ երկրներում, որոնք ճանաչում են բրիտանական միապետին, որպես իրենց պետության ղեկավար կամ պետության գլուխ, օրինակ, Ավստրալիայում և Կանադայում, գերագույն գլխավոր հրամանատար է հանդիսանում գեներալ-նահանգապետը կամ ավելի ճիշտ թարգմանությամբ՝ ընդհանուր կառավարիչը, որը վարում է իր պաշտոնը Մեծ Բրիտանիայի թագավորի կամ թագուհու անունից[1]։

Գերագույն գլխավոր հրամանատարները (ԳԳՀ) նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ (1991-ից մինչև այժմ)

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.