Գերա
քաղաք Գերմանիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Գերմանիայում From Wikipedia, the free encyclopedia
Գերա (գերմ.՝ Gera), քաղաք Գերմանիայում՝ Թյուրինգիա երկրամասում, որտեղ մեծությամբ երրորդ բնակավայրն է (երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտից և համալսարանական հանրահայտ քաղաք Ենայից հետո)։ Ընկած է Թյուրինգիայի արևելյան հատվածում՝ Վայսե Էլստեր գետի ափերին, Էրֆուրտից մոտավորապես 80 կիլոմետր դեպի արևելք, Լայպցիգից շուրջ 60 կիլոմետր դեպի հարավ։ Զբաղեցնում է շուրջ 152 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Սոցիալիստական ժամանակաշրջանում Գերան եղել է օկրուգի վարչական կենտրոնը[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գերա | |||||
գերմ.՝ Gera | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Թուրինգիա | ||||
Ներքին բաժանում | Aga?, Q1274352?, Q1313531?, Hermsdorf?, Langenberg?, Liebschwitz?, Naulitz?, Roben?, Röpsen?, Thränitz?, Q2450919?, Untermhaus?, Q2557234? և Zwötzen? | ||||
Հիմնադրված է | 995 թ. | ||||
Մակերես | 152,19±0,01 կմ² | ||||
ԲԾՄ | 194±1 մետր, 205 մետր | ||||
Բնակչություն | ▲93 634 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0365 | ||||
Փոստային դասիչ | 07545 և 07557 | ||||
Ավտոմոբիլային կոդ | G | ||||
Պաշտոնական կայք | gera.de | ||||
| |||||
Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 995 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 13-րդ դարում։ Պատմական կարևոր դեր է խաղացել՝ ժամանակի ընթացքում լինելով Ռոյս դուքսերի նստավայրը, հետագայում էլ՝ Ռոյս-Գերա իշխանության մայրաքաղաքը (1918-1920)։
19-րդ դարում դարձել է տեքստիլ արդյունաբերության կենտրոն և բուռն ծաղկում ապրել։ 1952-1989 թվականներին եղել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Բեցիրկի շրջանի վարչական կենտրոնը։
2011 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով (2011 թվականի մարդահամարի արդյունքների հաշվառմամբ) քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 95 746 (ընդ որում՝ նախնական գնահատմամբ ընդունվել էր 98 762 ցուցանիշը)[4]։ 2000 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով քաղաքում ապրողների թիվը եղել է 112 835, 1990 թվականին՝ 129 037:
Գերայի համբավավոր բնակիչներից էր 20-րդ դարի գերմանացի նշանավոր նկարիչ Օտտո Դիքսը (1891-1969)։ Քաղաքում, ի թիվս այլ թանգարանների, գործում է նրա տուն-թանգարանը։
Գերան բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[5].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.