բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Կալիֆոռնիական (լատին․՝ Libocedrus decurrens), սոճազգիների ընտանիքի, մայրի ցեղի բույս։
Գետնամայրի կալիֆոռնիական | |
Գետնամայրի կալիֆոռնիական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Նոճայիններ (Cupressoideae) |
Ցեղ | Գետնամայրի (Calocedrus) |
Տեսակ | Գետնամայրի կալիֆոռնիական (C. decurrens) |
Միջազգային անվանում | |
Calocedrus decurrens Florin, 1956 | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Խոշոր ծառեր են' մինչև 40- 50 մ բարձրությամբ և 1-2 մ բնի տրամագծով, նեղբրգաձև սաղարթով, որը ծեր տարիքում ստանում է լայն-բրգաձև, իսկ երբեմն էլ գնդաձև տեսք։ Խիտ տնկարկներում բունը չափազանց բարձր է լինում և զրկվում է ճյուղերից։ Կեղևը կարմրադարչնագույն է, անջատվում է լայն շերտերով։ Արագ է աճում։ Ապրում է 600-700 տարի։ Բողբոջները մերկ են։ Արական հասկիկները հիմնադրվում են աշնանից, զարդարելով սաղարթը ոսկեգույն երանգով մինչև գարնան կեսերը։ Կոները կազմված են 3 զույգ կղմինդրաձև դասավորված թեփուկներից։ Ներքևինները եռանկյուն են, ստերջ և 3-4 անգամ կարճ են միջիններից։ Միջինները երկարավուն-նշտարաձև են, բութ, պտղաբերում են։ Վերինները սերտ աճում են թիթեղի ձևով և տեղադրված են պտղաբերողների միջև։ Յուրաքանչյուր պտղաբերող թեփուկ կրում է 2-ական սերմ, որոնք ունեն խոշոր թևիկներ։ Սերմերը հասունանում են օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին և այդ ժամանակ էլ պետք է ցանվեն։ Ծագում է Հյուսիսային Ամերիկայից (Օրեգոն, Սանտիան գետի ավազանում, Կասկադյան լեռների երկարությամբ և Սիերրա-Նևադա լեռների արևմտյան լանջերին, ներքին և միջին Կալիֆոռնիաի լեռներում)։ Աճում է մաքուր տնկարկներով կամ Դուգլասի կեղծթսուգայի, հսկայական թույայի, հսկա սեքվոյայի միասին, 1500֊2700 մ բարձրության վրա։ Այս վայրերում տեղումների տարեկան քանակը անցնում է 1000 մմ-ից, իսկ նվազագույն ջերմաստիճանը կազմում է -30 °C: Լավ է աճում գետերի հովիտներում կամ լանջերում, որտեղ օդը բավականին խոնավ է, խոր, սննդանյութերով հարուստ, կրային հողերի վրա։ Հողի եւ օդի չորությունը վատ է տանում։
Առաջին անգամ Եվրոպա է բերվել 1852 թվականին։ Ռուսաստանում մշակվում էր 1858 թվականին։ Լավ է աճում Հայաստանի խոնավ մերձարևադարձներում։ Առաջին անգամ Հայաստան է ներմուծվել 1965 թվականին, Սոչիի դենդրոպարկից, 4 տարեկան սերմնաբույսերով։ Առանց վնասվելու տանում է Իջևանին բնորոշ ամենաուժեղ սառնամանիքները։ Այստեղ օդի հարաբերական խոնավության պակասությունից չի տուժում, սակայն պահանջում է ամսական 2-3 ոռոգում։ Կյանքի առաջին տարիներին դանդաղ է աճում, տարեկան տալով ընդամենը 25-30 սմ միջին աճ։ Լիովին պահպանում է իրեն բնորոշ կենսական ձևը։ Իջևանի դենդարիում 8 տարեկան ծառերը ունեն 1,85 սմ բարձրություն և 6,0 սմ բնի տրամագիծ։ Հայաստանի կիսաչոր մերձարևադարձային դենդրոլոգիական շրջանի ոռոգելի պայմաններում կարելի է օգտագործել ծառուղային, խմբային և սոլիտերային տնկումների ձևով։
Ծագում է Հյուսիսային Ամերիկայից (Օրեգոն, Սանտիան գետի ավազանում, Կասկադյան լեռների երկարությամբ և Սիերրա-Նևադա լեռների արևմտյան լանջերին, ներքին և միջին Կալիֆորնիա լեռներում)։
Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանը 9[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.