Գեորգի Սաակաձե, Մեծ մոուրավի (1570, Քարթլիի թագավորություն - հոկտեմբերի 3, 1629, Հալեպ), վրաց քաղաքական գործիչ և զորավար։
Գեորգի Սաակաձե | |
Դավանանք | իսլամ |
---|---|
Ծննդյան օր | 1570 |
Ծննդավայր | Քարթլիի թագավորություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 3, 1629 |
Վախճանի վայր | Հալեպ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ի ծնե անուն | վրաց.՝ გიორგი სააკაძე |
Ծագումով թագավորական ազնաուրներից։ 1608 թվականից Թիֆլիսի մոուրավի (կառավարիչ)։ Պայքարել է թավադների (խոշոր ֆեոդալների) դեմ՝ երկրի կենտրոնացման համար։ 1612 թվականին պալատական բանսարկությունների պատճառով անցել է Իրան, որտեղ ձեռք է բերել շահ Աբբաս I-ի վստահությունը։ 1620 թվականին շահը Սաակաձեին նշանակել է Քարթլիի մանկահասակ թագավոր Սիմոն II-ի խնամակալ, և Սաակաձեն փաստորեն դարձել է Քարթլիի կառավարիչը։ Սակայն, երբ պարսկական զորքերը սկսել են կոտորել Քարթլիի բնակիչներին, նպատակ ունենալով լիովին նվաճել երկիրը, Քարթլիի և Կախեթի բնակչությունը ապստամբել է։ Ապստամբության գլուխ է կանգնել Սաակաձեն։ 1625 թվականի հուլիսի 1-ի Մարաբդայի ճակատամարտում պարտվելուց հետո ապստամբները, պարտիզանական պայքար են սկսել։ Պարսիկները հարկադրված ճանաչել են թագավոր Թեյմուրազ I-ի թագավորությունը Քարթլ-Կախեթում։ Շուտով թավադներին հաջողվել է գժտեցնել Թեյմուրազ I-ին և Սաակաձեին։ Սաակաձեն ապստամբել է և 1626 թվականին Բազալեթի ճակատամարտում պարտվելով փախել է Թուրքիա։ Սաակաձեն սպանվել է Հալեպում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Սաակաձե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 105)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.