From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Միխայլովիչ Գրեչկո (ռուս.՝ Георгий Михайлович Гречко, մայիսի 25, 1931[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 8, 2017[3], Մոսկվա, Ռուսաստան[3]), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1975, 1978), տեխնիկական գիտությունների թեկնածու (1967)։
Գեորգի Գրեչկո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1931[1][2] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | ապրիլի 8, 2017[3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[3] |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Բալթյան պետական տեխնիկական համալսարան (1955) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ճարտարագետ, տիեզերագնաց, գրող և հեռուստահաղորդավար |
Աշխատավայր | Էներգիա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | All-Union Society of Philatelists? |
Georgi Grechko Վիքիպահեստում |
Գեորգի Գրեչկոն ծնվել է 1931 թվականի մայիսի 25-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), աշխատավորի ընտանիքում։ Մայրը ծնունդով Բելառուսիայի Չաշնիկի քաղաքից էր։ 1955 թվականին գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի մեխանիկական համալսարանը։ 1966 թվականից եղել է ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում։
1975 թվականի հունվարի 11-ին Ալեքսեյ Գուբարևի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել դեպի տիեզերք՝ «Սոյուզ-17» փոխադրական տիեզերանավով։ 1975 թվականի հունվարի 12-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-4» ուղեծրային գիտակայանին (երկրամերձ ուղեծրում էր 1974 թվականի դեկտեմբերի 26-ից), և թռիչքը շարունակվել է «Սալյուտ-4» ուղեծրակայանով։ Թռիչքի տևողությունը կազմել է 29 օր, 13 ժամ, 20 րոպե։ 1975 թվականի փետրվարի 9-ին, «Սոյուզ-17» փոխադրական տիեզերանավի և «Սալյուտ-4» կայանի տարակցումից հետո, անձնակազմը վայրէջք է կատարել «Սոյուզ-17» տիեզերանավով։
1977 թվականի դեկտեմբերի 10-ից 1978 թվականի մարտի 16-ը Յուրի Ռոմանենկոյի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել տիեզերք՝ «Սոյուզ-26» տիեզերանավով և «Սոյուզ-6» ուղեծրային գիտակայանով։ 9 օր, 10 ժամ տևած թռիչքի ընթացքում ուղեծրային գիտակայանին է կցվում «Սոյուզ-27» տիեզերանավը (անձնակազմ՝ Վլադիմիր Ջանիբեկով, Օլեգ Մակարով), «Պրոգրես-1» փոխադրական տիեզերանավը և «Սոյուզ-28» տիեզերանավը (անձնակազմ՝ Ալեքսեյ Գուբարև, Վլադիմիր Ռեմեկ)։ Վերադարձել է «Սոյուզ-27» տիեզերանավով։ Շնորհվել է Չեխոսլովական ԽՍՀ հերոսի կոչում։
1985 թվականի սեպտեմբերի 17-սեպտեմբերի 26-ը Գրեչկոն, որպես բորտինժեներ, հրամանատար Վլադիմիր Վասյուտինի և տիեզերագնաց-հետազոտող Ալեքսանդր Վոլկովի հետ երրորդ անգամ թռիչք է կատարում տիեզերք՝ «Սոյուզ Տ-14» տիեզերանավով և «Սալյուտ-7» ուղեծրային գիտակայանով։ «Սալյուտ-7»-«Սոյուզ Տ-13»-«Սոյուզ Տ-14» ուղեծրային համալիրում աշխատանքն իրականացնելուց հետո Երկիր է վերադառնում Վլադիմիր Ջանիբեկովի հետ՝ «Սոյուզ Տ-13» տիեզերանավով։ Կատարելով այդ թռիչքը 54 տարեկան հասակում, նա 13 տարի շարունակ համարվում էր ԽՍՀՄ/Ռուսաստանի ամենատարեց մարդը, ով եղել է տիեզերքում (1955 թվականին այդ ձեռքբերումը կրկնեց Գենադի Ստրեկալովը, իսկ 1998 թվականին՝ անցավ Վալերի Ռյումինը)։
Ավտոսպորտի վարպետ, ունի պարաշյուտային սպորտի առաջին կարգ (64 ցատկ), սավառնարվեստի և հրաձգության երկրորդ կարգ, ինքնաթիռային սպորտի երրորդ կարգ[4]։
1977-1990 թվականներին «Այս ֆանտաստիկ աշխարհը» հեռուստածրագրի հաղորդավար։
Ռեժիսոր Պավել Արսենովի «Մանուշակագույն գունդ» (1987) ֆիլմի գլխավոր խորհրդական, եղել է նաև ռեժիսոր Բորիս Իվչենկոյի «Երկվորյակների համաստեղության տակ» ֆիլմի (1979) խորհրդականը։
Նկարահանվել է «Не послать ли нам... гонца?» (1998) ֆիլմում՝ իր դերում։
2005 թվականի հունիսի 28-ին հասարակության 50 այլ ներկայացուցիչների հետ ստորագրել է «ЮКОС» նավթային ընկերության նախկին ղեկավարներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված նամակը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.