From Wikipedia, the free encyclopedia
Գարդարիկի (իսլ.՝ Garðaríki, շվեդ.՝ Gårdarike), Ռուսիայի և Կիևյան Ռուսիայի հին սկանդինավյան անվանումը, որը միջնադարում տարածված է եղել Հյուսիսային Եվրոպայում[1]։ Տերմինը թարգմանվում է որպես «Քաղաքների երկիր»[2]։
Վարյագները Գարդարիկի անվանում էին սկզբնական շրջանում Հյուսիսային Ռուսիայի հողերը, որպես ամրոցների շղթա, որոնք տարածվել են Վոլխով գետի ողջ երկայնքով՝ սկսած Լյուբշիից և Հին Լադոգայից (Alðeigja)։ Սկանդինավյան ասքերում Մեծ Նովգորոդը (Holmgarðr) դիտարկվում է որպես Գարդարիկիի մայրաքաղաք[3]։ Հին ռուսական մատենագրության մեջ Մեծ Նովգորոդն է հենց հանդիսանում Ռուսիայի մայրաքաղաքը։ Ժամանակի ընթացքում Գարդարիկի անվամբ վարյագները սկսեցին կոչել ողջ Ռուսիան, ներառյալ նաև Կիևը և Հարավային Ռուսիայի մնացած քաղաքները։
Բառը ծագել է X+ríki (պետություն, երկիր) մոդելից, որով անվանում են պետությունը։ Բառի հիմքում ընկած է garð- արմատը (որը մոտ է հնդեվրոպական gard- արմատին), որը ունի հետևյալ նշանակությունները՝ 1) «հողատարածք, ցանկապատ, ամրություն», 2) «բակ, բանջարանոց», 3) «ունեցվածք, հողատարածք (Իսլանդիայում), տուն (Նորվեգիայում)»։ Այստեղ «քաղաք» բառը կիրառվում է «ամրոց, ամրություն, ամրացված կառույց» իմաստներով։ Սկանդինավյան «գարդ» և հին ռուսական «գորոդ (քաղաք), գրադ» բառերի նմանությունը ունեցել է մեծ դերակատարում՝ Գարդարիկի անվան ծագման համար[4]։
Գարդարիկին ժամանակագրական առումով առավել ուշ կիրառված անվանում է, որը աստիճանաբար փոխարինել է ձեռագրերում նշված Garðar անվանմանը (չպետք է շփոթել Garðr անվան հետ, որը Կոստանդնուպոլսի սկանդինավյան անվանումն է կամ Miklagarðr), կիրառվել է X դարում[5]։
Գարդարիկի անվանումը հանդիպում է XI դարի վերջին աշխարհագրական ձեռագրերում։ Այն հիշատակվում է նաև թագավորական ասքերում, որոնք թվագրվում են XII դարի առաջին կեսին, հատկապես դանիացի թագավորների վերաբերող ասքերում[6].շ։ Ֆյոդոր Բրաունի կարծիքով Garðaríki ձևը ունի իսլանդական ծագում, ովքեր ստեղծել են բազմաթիվ ասքեր։ Մինչ այդ ժամանակը ողջ Սկանդինավիայում Ռուսիան մատնանշելու համար կիրառում էին Garðar տարբերակը։ Այսպես է Ռուսիան ներկայացվել 9-11-րդ դարերի սկալդերյան պոեզիայում, ինչպես նաև քարերի վրա առկա գրվածքներում։
14-րդ դարի սկանդինավյան աղբյուրներում Գարդարիկի կոմսության կազմում նշվում էին Հոլմգարդը (Holmgarðr), Կենուգարդը (Kœnugarðr) և Պալտեկսիան (Pallteskja)[7], ինչպես նաև Ալդեգյուբորգը (Aldeigjuborg), Սմալեկսիան (Smaleskja), Սուրսդալարը (Súrsdalar), Մորամարը (Móramar) և Ռադոստոֆան (Ráðstofa)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.