Գարդարիկի
From Wikipedia, the free encyclopedia
Գարդարիկի (իսլ.՝ Garðaríki, շվեդ.՝ Gårdarike), Ռուսիայի և Կիևյան Ռուսիայի հին սկանդինավյան անվանումը, որը միջնադարում տարածված է եղել Հյուսիսային Եվրոպայում[1]։ Տերմինը թարգմանվում է որպես «Քաղաքների երկիր»[2]։
Վարյագները Գարդարիկի անվանում էին սկզբնական շրջանում Հյուսիսային Ռուսիայի հողերը, որպես ամրոցների շղթա, որոնք տարածվել են Վոլխով գետի ողջ երկայնքով՝ սկսած Լյուբշիից և Հին Լադոգայից (Alðeigja)։ Սկանդինավյան ասքերում Մեծ Նովգորոդը (Holmgarðr) դիտարկվում է որպես Գարդարիկիի մայրաքաղաք[3]։ Հին ռուսական մատենագրության մեջ Մեծ Նովգորոդն է հենց հանդիսանում Ռուսիայի մայրաքաղաքը։ Ժամանակի ընթացքում Գարդարիկի անվամբ վարյագները սկսեցին կոչել ողջ Ռուսիան, ներառյալ նաև Կիևը և Հարավային Ռուսիայի մնացած քաղաքները։