Գայ Ֆոքս
Վառոդի դավադրության մասնակից / From Wikipedia, the free encyclopedia
Գայ Ֆոքս (անգլ.` Guy (Guido) Fawkes, կան նաև անվան այլ գրելաձևեր, մոտ ապրիլի 13, 1570, Յորք, Անգլիայի թագավորություն[5] - հունվարի 31 (փետրվարի 10), 1606[6], Վեստմինստեր, Անգլիայի թագավորություն[2]), անգլիական ազնվական, կաթոլիկ։ 1605 թվականի անգլիական և շոտլանդական թագավոր Ջեյմս I-ի դեմ կազմակերպված Վառոդային դավադրության ամենահայտնի անդամն է։ 2002 թվականի BBC-ի «100 մեծագույն բրիտանացիները» հարցման արդյունքում նա զբաղեցրել է 30-րդ տեղը։
Գայ Ֆոքս անգլ.՝ Guy Fawkes[1] | |
---|---|
![]() դավադիր | |
Ծնվել է | 1570 ապրիլի 13 |
Ծննդավայր | Յորք |
Մահացել է | հունվարի 31, 1606(1606-01-31) (տարիքը 35) |
Մահվան վայր | Վեստմինստեր, Անգլիայի թագավորություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն[3] |
Կրթություն | St Peter's School? |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և զինվոր |
Ծնողներ | հայր՝ Edward Fawkes?[4], մայր՝ Edith Jackson (Blake)?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | alférez mayor? |
![]() |
Չնայած Գայ Ֆոքսը թագավորին սպանելու դավադրության նախաձեռնողն ու ղեկավարը չէր, բայց նրան էր հանձնարարված վառել դեպի լորդերի պալատի տակ դրված վառոդով լցված տակառը տանող պատրույգը։ Այնտեղ էլ նա ձերբակալվել է 1605 թվականի նոյեմբերի 5 -ի գիշերը։ Սրանով է բացատրում է այն փաստը, որ հենց նրա անունն է դարձել ամբողջ դավադրության խորհրդանիշը։
Թագավորի ուղղակի հրամանով նա ենթարկվում է խոշտանգումների, որի ժամանակ տալիս է իր մեղսակիցների անունները, որոնց շուտով նույնպես ձերբակալում են։ Հունվարի 27-ին Ֆոքսին և նրա մեղսակիցներին դատապարտում են տանջանքների ու կախաղանի։ Բայց հունվարի 31-ին Ֆոքսին հաջողվում է ցատկել և կոտրել վիզը, դրանով իսկ խուսափելով ցավալի տանջանքներից։
Գայ Ֆոքսի դիմակը, որը օգտագործվում է «V for Vendetta» ֆիլմում, դարձել է բողոքի շարժման խորհրդանիշ, մասնավորապես, «Գրավիր Ուոլ սթրիթը» ակցիայում։ Դիմակի դիզայնը 1982 թվականին մշակել է Դավիթ Լլոյդը։