From Wikipedia, the free encyclopedia
«Գահերի խաղ», ֆենտեզի ժանրի դրամատիկ հեռուստասերիալ, որը վեցերորդ եթերաշրջանի հետ միասին պատվիրվել է HBO-ի կողմից 2014 թվականի ապրիլին[1]։ Իսկ այս եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 12-ին[2]։ Եթերաշրջանի նյութը հիմնականում հիմնված է Ջորջ Ռ․ Ռ․ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» շարքի չորրորդ նովելի («A Feast for Crows») և հինգերորդ նովելի («A Dance with Dragons») վրա։ Չնայած որոշ մասեր կան նաև երրորդ նովելից (« A Storm of Swords»), ինչպես նաև առաջիկա վեցերորդ նովելից («The Winds of Winter»)[3][4][5]։ Այն նաև պարունակում է հատվածներ, որոնք տեղ չեն գտնում Մարթինի նովելներում[6]։
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Գահերի խաղ (5-րդ եթերաշրջան) | |||
---|---|---|---|
Սերիալ | Գահերի խաղ | ||
Ժանր | վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ | ||
Լեզու | անգլերեն | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Սերիաների քանակ | 10 | ||
Ցուցադրում | |||
Հեռուստաալիք | HBO | ||
Եթերաշրջաններ | |||
|
Մերիինում ապստամբ «Հարփիի որդիները» սկսում են ապստամբել Դեյեներիս Թարգարիենի վարչակարգի դեմ՝ սպանելով քաղաքացիներին։ Նրանք նաև սպանում են Բարրիստան Սելմիին։ Որպեսզի ետ բերեն խաղաղությունն ու կառավարումը, Դեյեներիսը խնդրում է վերաբացել մարտական հորերը։ Տիրիոն Լենիստերը Վերիսի հետ ժամանում է Պենտոս, և նրանք միասին սկսում են իրենց ճանապարհորդությունը դեպի Մերիին։ Նրանք անցնում են Վոլանտիսով, որտեղ Տիրիոնը առևանգվում է Ջորա Մորմոնտի կողմից, ով էլ նրան տանում է Մերիին Դեյեներիսի մոտ իր սխալները ուղղելու և ներողություն խնդրելու համար։ Դեյեներիսը վերցնում է Տիրիոնին որպես իր խորհրդատու, և հրամայում է Ջորային աքսորվել մեկ անգա ևս։ Հարփիի որդիները Դեյեներիսի վրա հարձակվելու հետո, Ջորան փրկում է նրա կյանքը։ Դրոգոնը վերահայտնվում է։ Անվտանգություն ապահովելուց հետո Դրոգոնը իր հանգիստը գտնում է սարալանջի վրա։ Դեյեներիսը գնում է սնունդ փնտրելու միայն Դոթրակի հեծելազորով շրջապատված լինելուց հետո։ Ջորան և Դաարիո Նահարիսը գնում են Դեյեներիսին փնտրելու, մինչդեռ Տիրիոնը, Վարիսը, Միսանդեին և Գրեյ Ուորմը մնում են Մերիինը կառավարելու համար։
Իսկ Պատի մոտ Ստանիս Բարատեոնը ողջ-ողջ այրում է Մենս Ռեյդերին դավաճանության համար։ Ստանիսը խոստանում է Ջոն Սնոուին թույլ տալ իր ձեռքն առնել Ուինթերֆելի կառավարումն ու օրինավորումը, եթե Ջոնը նրա հետ միասին պայքարի Բոլտոնների դեմ։ Սակայն Ջոնը մերժում է Ստաննիսի առաջարկը և մնում է Պատի մոտ։ Որպես նորընտիր Նայթս Ուոթչի գլխավոր հրամանատար Ջոնը միանում է Ուայլդլինգսների հետ առավել շատ Նայթս Ուոտչում մնածացներին ահաբեկելու համար։ Նրանք սկսում են տարահանել Ուայլդլինգսներին Հարդհոմից, երբ Ուայթ Ուոլքերները հարձակվում են նրանց վրա։ Չնայած շատերը մահանում են և արթնանում են որպես ոգիներ, Պատի տղաները դեռևս հասցնում են փրկել մեծ թվով Ուայլդինգների, իսկ Ջոնը առաջնորդում է նրան դեպի Քեսթլ Բլեքի պարիսպը, որը գտնվում էր Պատի հարավային կողմում։ Սամվել Թարլիի և Գիլլի Օլդթաունը լքելուց և Մեյստր Էյմոնի մահից հետո, Նայթս Ուոթչի մեծամասնությունը հիասթափվում է Ջոնի կառավարումից և համարում է նրան որպես դավաճան։ Նրանք գցում են Ջոնին ծուղակը և սպանում են։
Վեյլում Լիթլֆինգերը Ռոբին Արենին հանձնում է Ռոյսերի տան խնամակալությանը։ Իսկ հենց ինքը՝ Լիթլֆինգերը, Սանսա Սթարքի հետ միասին մեկնում է Վինթերֆել։ Բրիենը, դեռևս պահելով այն երդումը, որ նա տվել էր Քեթիլին Ստարկին, և նրա սկայր Փոդրիկը շարունակում են իրենց ճանապարհը։ Վինթերֆելում Սանսա Սթարքը վերամիավորվում է Ռիքի հետ (անգլ.՝ Reek-գարշահոտ) և ամուսնանում է Ռամսեյ Բոլտոնի հետ, որպեսզի հաստատվի դաշինք Վեյլերի և Բոլտոնների միջև։ Ռամսեյը ենթարկում է Սանսային ֆիզիկական և հոգեբանական բռնությունների նույնիսկ բռնաբարում է նրան հենց իրենց ամուսնական գիշերը՝ ստիպելով Ռիքին, որ մնա այդ սենյակում։ Այն ժամանակ երբ Ռիքը հայտնում է Սանսային, որ ինքը չի սպանել Սանսայի երկու եղբայրներին՝ Բրանին և Ռիքոնին, նրանք միասին փախչում են՝ ցած նետվելով ամրոցի պարսպից։
Ստանիսը իր հյուսիսային ճամբարակայանում դժկամությամբ և լռությամբ համաձայնում է Մելիսանդրայի պահանջը։ Ըստ այդ պահանջի նրանք պետք է ողջ-ողջ այրեին Շիրենին որպես Լույսի Աստծոն զոհաբերություն։ Այս դեպքից հետո Ստանիսի կին Սելիսը կախվում է ծառին գցած պարանից և մահանում։ Բարատեոնի մնացյալ զորքերը գնում են դեպի Վինթերֆել, սակայն շուտով պարտություն են կրում Բոլտոնների կողմից։ Ճակատամարտից հետո Ստանիսը սպանվու է Բրիենի կողմից։ Մելիսանդրան փաչում է Քասթլ Բլեք։
Քինգս Լենդինգ է վերադառնում է Լենսել Լենիսթերը, ով արդեն կրոնական «Սթերոուս»-ի անդամ էր։ Մարգարի Թայրելի և Թոմեն Բարատեոնի հարսանիքից հետո Սերսեյ Լենիսթերը այլևս կորցնում է Թոմենի վերահսկողությունը։ Նա փորձում է ետ բերել իր կարգավիճակը՝ լիազորելով «Faith Militant»-ի վերակենդանացումը։ Սթարոուները արագորեն սկսում են պարտադրել իրենց մաքրակրոն տեսակետները Քինգս Լենդինգին։ Այս դեպքերի ընթացքում նաև մեղադրեցին Լորաս Թայրելին հոմոսեքսուալության մեջ։ Նրանք նույնիսկ փորձեցին կալանավորել Լորասին, ինչպես նաև Մարգարիին և Սերսեյին։ Շուտոց Սերսեյը ազատ է թողնվում այն բանից հետո, երբ խոստովանում է, որ նա իրոք արտամուսնական կապի մեջ է եղել Լանսելի հետ։ Խոստովանությունից հետո նա ստիպված մերկ ելույթ ունեցավ Քինգս Լենդինգում։
Դորնում Սենդ Սնեյքերը՝ Օբերին Մարթելի ապօրինի դուստրերը պայքարում են վրեժ լուծել Լենիստերներից իրենց հոր մահվան համար։ Սպառնալի նամակի ժամանումից հետո Բրոնը և Ջեյմի Լենիստերը ուղևորվում են դեպի Դորն՝ պլանավորելով ազատել Միրցելլա Բարատեոնին։ Օբերինի մայրը՝ Դորան Մարտելը, հայտնաբերում է, որ Էլլարիա Սենդը նամակ է ուղարկած եղել, որով թույլ է տվել Ջեյմիին և Միրցելլային ետ վերադառնալ Քինգս Լենդինգ։ Դեպի Քինգս Լենդինգ ճանապարհին Միրցելլան մահանում է՝ թունավորված լինելով Էլլարիայի կողմից։
Արյա Ստարկը ժամանում է Բրավոս և սկսում է իր դասընթացները Ֆեյսլես Մարդու հետ։ Նա քողարկում է ինքն իրեն ոստրե վաճառող աղջկա անվան տակ։ Նա պետք է սպաներ նավահանգստի խարդախ ապահովագրական գործակալին։ Սակայն Մերին Տրանտի ժամանումից հետո Արյան դավադրաբար Մերին Տրանտին է սպանում գործակալի փոխարեն։ Որպես պատիժ Արյան կուրանում է։
Վերնագիր | Ռեժիսոր | Սցենարիստ | Թողարկումը ԱՄՆում |
---|---|---|---|
Սպասվող պատերազմը (անգլ.՝ The Wars to Come) | Մայքլ Սլովիս | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի ապրիլի 12[7] |
Սև ու Սպիտակ տունը (անգլ.՝ The House of Black and White) | Մայքլ Սլովիս | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի ապրիլի 19[8] |
Մեծն ճնճղուկ (անգլ.՝ High Sparrow) | Մարկ Մայլոդ | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի ապրիլի 26[9] |
Հարպիի որդիները (անգլ.՝ Sons of the Harpy) | Մարկ Մայլոդ | Դեյվ Հիլ | 2015 թվականի մայիսի 3[10] |
Սպանիր տղային (անգլ.՝ Kill the Boy) | Ջերեմի Պոդեսվա | Բրայան Կոգման | 2015 թվականի մայիսի 10[11] |
Հանդուգն, անզիջող և անխախտ (անգլ.՝ Unbowed, Unbent, Unbroken) | Ջերեմի Պոդեսվա | Բրայան Կոգման | 2015 թվականի մայիսի 17[12] |
Պարգև (անգլ.՝ The Gift) | Միգել Սապոչնիկ | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի մայիսի 24[13] |
Դաժան տունը (անգլ.՝ Hardhome) | Միգել Սապոչնիկ | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի մայիսի 31[14] |
Վիշապների պարը (անգլ.՝ The Dance of Dragons») | Դեյվիդ Նաթեր | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի հունիսի 7[15] |
Մոր ողորմածությունը (անգլ.՝ Mother's Mercy) | Դեվիդ Նաթեր | Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս | 2015 թվականի հունիսի 14[16] |
Հինգերորդ եթերարջանի ստեղծագործական անձնակազմում ներառված էին գործադիր պրոդյուսերներ և շոուռաներներ Դավիթ Բենիոֆը և Դ․ Բ․ Վեյսը, պրոդյուսեր Բրայեն Կոգմանը և Դեյվ Հիլը, ով նախկինում աշխատել էր Բենիոֆի և Վեյսի օգնականը[17]։ Հեղինակ Ռ․ Ռ․ Ջորջ Մարթինը, ով գրել էր առաջին չորս սեզոնների առաջին սերիաները, չի գրել ոչ մի սերիա հինգերորդ եթերաշրջանի համար, քանզի նա աշխատում էր վերջացնել իր շարքի վեցերորդ նովելը՝ «The Winds of Winter»-ը[18]։ Հինգերորդ եթերաշրջանի ռեժիսյորական անձնակազմում էին Մայքլ Սլովիսը (սերիաներ 1 և 2), Մարկ Միլոդը (սերիաներ 3 և 4), Ջերեմի Փոդեսվա (սերիաներ 5 և 6), Միգել Սապոչնիկը (սերիաներ 7 և 8) և Դավիթ Նաթերը (սերիաներ 9 և 10)[19]։
Այս եթերաշրջանը պարունակում է ավելի շատ օրիգինալ նյութ քան նախորդ եթերաշրջանները[20][21]։ Մարթինի նովելներից շեղումները մասամբ վերագրվում են նրան, թե ինչպես են հեռուստասերիալները օգտագործում տպագրված նովելային շարքերը, նաև ղեկավարների կարծիքներին և դերասանների հնարավորություններին։ Օրինակ՝ Սանսա Սթարքը ժամանում է Վինթերֆել Ռամսեյ Բոլտոնի հետ ամուսնանալու համար[22][23][24]։ Հարցազրույցի ժամանակ շոուի հեղինակ Դավիթ Բենիոֆը բացատրում է, որ Սոֆի Թերների կերպարային զարգացումը որպես դերասանուհի այն պատճառներից մեկն էր, որ նրանք որոշեցին տալ այդ հերոսին ավելի դրամատիկ տեսարաններ։ Հեղինակը ասում է․«Մասնավորապես Սանսայի և Արյայի պատմությունները ավելի մութ ու տխուր տեսարաններ են ներկայացնում։ Իրոք հրաշալի է, որ նրանք երկուսն էլ դարձան շատ հիանալի դերասանուհիներ»[25]։ Բրայն Կոգմենը ավելացնում է, որ ավելի ճիշտ էր Վինթերֆելի պատմության տեսարանները տալ մի դերասանուհու, ով արդեն շատ հայտնի և հանրաճանաչ էր հանդիսատեսի համար, քան բերել մեկ այլ նոր դերասան[25]։
Հինգերորդ եթերաշրջանի տեսանկարահանումները սկսել են 2014 թվականի հուլիսին Բելֆաստում[26]։ and ended in December 2014.[27] Հյուսիսային Իռլանդիայի վայրերից մեկն էլ, որտեղ իրականցվում էին նկարահանումները, Բինեվենագ սարի լանջն էր[28]։
Տեսարաններից որոշները, որոնք տեղի են ունեցել Դորնի իշխանությունում տեսանկարահանվել են Իսպանիայում 2014 թվականի հոկտեմբերին[29]։ Այստեղի գլխավոր վայրերից էին Սեվիլի Ալսազարը և Օսունայի համալսարանը[30]։ Հոկտեմբերի 14-ին որոշ տեսարաններ նկարահանվեցին Կորդոբայի Ռոման կամրջի վրա[31]։ Բենիոֆը և Վեյսը ասում են, որ հինգերորդ եթերաշրջանը պետք է ընդգրկեր հետահայաց տեսարաններ, որոնք նրանք մինչ այդ անտեսել էին, և որ Կորդոբան պետք է ներկայացներ Վոլանտիս քաղաքը[32]։
Սերսեյի «Dance with Dragons» սերիայի քավության քայլքը տեսանկարահանվել է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի Ստրադուն փողոցում Դուբրովնիկ Մայր տաճարի և Սպոնզա պալատի միջև[33]։ 2014 թվականի հոկտեմբերի սկզբին[34]։ Մերինի տեսարանները կրկին նկարահանվել են Սփլիթ, Խորվաթիայի Դիոցլետիանի խալատում և Սփլիթի հյուսիսում գտնվող Քլիս Ֆորթրեսում։
Հինգերորդ եթերաշրջանում գլխավոր դերասանական կազմին ավելանում են նախորդում արդեն ներկայացած դերասաններ Ինդիրա Վարմանը (Էլարիա Սենդ), Միշիել Հուիսմանը (Դաարիո Նահարիս), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Դին-Չառլզ Չեփմենը (Թոմեն Բարատեոն), Թոմ Վլաչշիհան (Ժաքեն Հգար) և Մայքլ ՄակԷլհատոնը (Ռուզ Բոլտոն)[35]։
Հինգերորդ եթերաշրջանում Դորնի շրջանը ներկայացվում է որպես տեղադրություն։ Ալեքսանդր Սիդդիգը միանում է դերասանական կազմին որպես Դորան Մարթել, Դորնի կառավարիչ արքայազն և Օբերին Մարթելի ավագ եղբայր[36], մինչդեռ իր որդի Տրիստան Մարթելը ներկայանում է որպես Թոբի Սեբաստիան։ Սերսեյի դստեր Միրցելլա Բարատեոնի դերում, ով Դորանի խնամակալն է և նշանված է Տրիստանի հետ, խաղում է Նել Թայգեր Ֆրին[36]։ Առաջին երկու եթերաշրջաններում այս դերում ներկայանում է Այմի Ռիչարդսոնը[36]։ ԴեՕբիա Օպարեի՝ Դորնիշ պալատի պահակի կապիտանի դերում ներկայանում է Արեո Հոտահը[36]։ Օբերին Մարթելի երեք ավագ ապօրինի դուստրերի դերերում խաղում են Քեյշա Քասթլ-Հյուգեսը (Օբարա Սենդ), Ջեսիկա Հենվիկը (Նիմերիա Սենդ) և Ռոսաբել Լաուրենտի Սելերսը (Տիեն Սենդ)[36]։
Քինգս Լենդինգում Ջոնաթան Փրայսը միանում է դերասանական կազմին որպես Հայ Սփերոու՝ ռազմատենչ հավատացյալների առանջնորդ Քինգս Լենդինգում[36], մինչդեռ Հաննա Վադինգհամը ներկայացնում է Սեպտա Ունելային՝ «the Faith of Seven»-ի կառավարման խորհրդի անդամներից մեկին[37]։ Նել Վիլիամսը պատկերում է երիտասարդ Սերսեյ Լենիստերին[38], մինչդեռ Ջոդհի Մեյը՝ Մեգի Ֆրոգին՝ բախտ բացողին[39]։
Էնզո Սիլենտին միանում է որպես Եզզան՝ Յունկացի ազնվական և ստրկավաչառ[36], մինչդեռ Ադեվեյլ Ակինուոյե-Ագբաջեն՝ որպես Մալկո՝ ստրկավաճառ, ով նովելներում չի էլ հայտվում[40]։ Քասթլ Բլեքում և Պատի մյուս կողմում նոր դերասաններ են հայտնվում, որոնցից է Մայքլ Կոնդրոնը որպես Բովեն Մարշ՝ Նայթս Վոտչի առաջին կարգադրիչ[41]։ Ջ․ Ջ․ Մերֆին, ով ներկայացնում է Նայթս Վոտչի աստիճանավոր Դենիս Մելիստերին, մահանում է 2014 թվականի օգոստոսին իր առաջին տեսարաններում նկարվելուց հետո։ Նրա փոխարեն հետագայում ոչ մեկ չի նկարահանվում[42]։ Հինգերորդ եթերաշրջանի համար փոխարինված դերերից մեկը Ռոս Օ'Հեննեսիի դերն էր որպես Բոնսի լորդ։ O'Հեննեսին փոխարինում է Էդուարդ Դոգլիանիին, ով վերջին անգամ երևացել է երրորդ եթերաշրջանի պրեմիերային[43]։ Չարլզ Դենսը, ում հերոսը մահանում է նախորդ եթերաշրջանի ժամանակ, վերադառնում է այս եթերաշրջանի մեկ սերիայի ժամանակ, որպեսզի ներկայացնի Թայվին Լենիստերի դին[44]։
Կես ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմը՝ «Game of Thrones: A Day in the Life»-ը հեռարձակել է HBO-ն 2015 թվականի փետրվարի 8-ին։ Այնտեղ ներկայացված էր հինգերորդ եթերաշրջանի մեկ օրվա նկարահանումները Բելֆաստում, Դուբրովնիկում և Օսունայում[45]։
Առաջին պաշտոնական թրեյլերը թողարկվել է 2015 թվականի հունվարի 30-ին[46]։ Իսկ եթերաշրջանի երկրորդ թրեյլերը թողարկվել է 2015 թվականի մարտի 9-ին[47]։
Հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Թաուերում 2015 թվականի մարտի 8-ին[48]։
|
|
։ Դորնում։
|
|
Սերիա 1 | Սերիա 2 | Սերիա 3 | Սերիա 4 | Սերիա 5 | Սերիա 6 | Սերիա 7 | Սերիա 8 | Սերիա 9 | Սերիա 10 | Միջին | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1-ին եթերաշրջան | 2.22 | 2.20 | 2.44 | 2.45 | 2.58 | 2.44 | 2.40 | 2.72 | 2.66 | 3.04 | 2.52[49] |
2-րդ եթերաշրջան | 3.86 | 3.76 | 3.77 | 3.65 | 3.90 | 3.88 | 3.69 | 3.86 | 3.38 | 4.20 | 3.80[49] |
3-րդ եթերաշրջան | 4.37 | 4.27 | 4.72 | 4.87 | 5.35 | 5.50 | 4.84 | 5.13 | 5.22 | 5.39 | 4.97[50] |
4-րդ եթերաշրջան | 6.64 | 6.31 | 6.59 | 6.95 | 7.16 | 6.40 | 7.20 | 7.17 | 6.95 | 7.09 | 6.84[51] |
5-րդ եթերաշրջան | 8.00 | 6.81 | 6.71 | 6.82 | 6.56 | 6.24 | 5.40 | 7.01 | 7.14 | 8.11 | 6.88[52] |
6-րդ եթերաշրջան | 7.94 | 7.29 | 7.28 | 7.82 | 7.89 | 6.71 | 7.80 | 7.60 | 7.66 | 8.89 | 7.69[53] |
{{cite episode}}
: Check |episode-link=
value (օգնություն); External link in |episode-link=
(օգնություն)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.