From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Բրեդլի Ուեսթ (անգլ.՝ John Bradley-West, առավել հայտնի է որպես Ջոն Բրենդլի (անգլ.՝ John Bradley), սեպտեմբերի 15, 1988[1], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն)[2], անգլիացի դերասան, հայտնի է «Գահերի խաղը» սերիալում կատարած Սեմվել Թարլիի դերով[3]։
Ջոն Բրեդլի անգլ.՝ John Bradley | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մանչեսթերի քաղաքային համալսարան, Loreto College? և Manchester School of Theatre? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Բրեդլի Ուեսթը ծնվել և մեծացել է որպես կաթոլիկ Հարավային Մանչեստրի Ուիթենշոու թաղամասում և հաճախել է Սբ. Փոլի կաթոլիկական ավագ դպրոցը[4]։ Բրեդլի Ուեսթն ունի ավագ քույր, որն իրենից մեծ է 13 տարով[2]։
2005 թվականին նա սկսել է հաճախել Լորետո քոլեջ Մանչեսթերի Հալմի շրջանում, որտեղ սովորել է Դրամայի և թատրոնի դասընթացներում։ 2007 թվականին ավարտել է Լորետո քոլեջը[5][6]։ Նա ստացել է դերասանական արվեստի բակալավրի աստիճան Մանչեստերի թատերական դպրոցում, որն ավարտել է 2010 թվականին[7][8]։
Բրեդլի Ուեսթի ամենամեծ հաջողությունը եղել է 2011 թվականին HBO ալիքի «Գահերի խաղը» ֆանտաստիկ հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Սեմվել Թարլիի դերը[9]. դրանք եղել են նրա առաջին լսումները Դրամայի դպոցն ավարտելուց 3 ամիս անց[2][7]։ Նրա կերպարը եղել է Քիթ Հարինգտոնի մարմնավորած Ջոն Սնոուի ընկերը և մասնակցել է կոմիկական տեսարաններին հատկապես առաջին եթերաշրջանում[10][11]։ Սերիալը երկարացվել է և Բրեդլի Ուեսթի կերպարը զգալիորեն զարգացել է[12][13][14]։
Ոմն մեկնաբան նրան անվանել է «հրաշալի կատակերգակ և թուլամորթ ին Ջոնի խիստ յանի մոտ»[15]։ Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինն ասել է, թե Ուեսթի հերոսն այն կերպարն է, որին ինքը կմարմնավորեր, եթե մասնակցեր շոուին[16]։
2011 թվականին Բրեդլի Ուեսթը նկարահանվել է Canal + ալիքի «Բորջիա» դրամայում՝ կատարելով Հռոմի պապ Լևոն X-ի՝ Ջովաննի դի Լորենցո դե Մեդիչիի դերում[2]։
2012 թվականին Բրեդլի Ուեսթը մարմնավորել է Թիր Սևարդին BBC ալիքի «Մերլին» սերիալի 5-րդ սերիայի «Վրեժի դաս» (անգլ.՝ A Lesson in Vengeance) դրվագում[17]։
2012 թվականին Բրեդլի Ուեսթը խաղացել է Channel 4 ալիքի «Անամոթները» սերիալում՝ կատարելով Ուեսլիի՝ Ֆրանկ Գալագերի պետի դերը 10-րդ սերիայի 2 էպիզոդներում[17]։
2015 թվականին Բրենդլի Ուեսթը կատարել է Միլոշ Հրմայի դերը BBC Radio Salford ռադիոյի թողարկած «Մոտիկից ուսումնասիրված գնացքներ» պիեսում[18]։
2017 թվականին Բրեդլի Ուեսթը նկարահանվել է «Հաճախորդ Զրո» ֆիլմում, որում նկարահանվել են Նատալի Դորմերը և Սթենլի Տուչչին[19]։
Բրեդլի Ուեսթը երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբին[2][20] և կարողանում է նվագել թմբուկ[7][8][21]։
Տարի | Վերնագիր | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2012 | Աննա Կարենինա | Anna Karenina | ավստրիացի իշխան | |
2015 | Թրեյդերներ | Traders | Վեռնոն Սթայնս | |
2015 | Տղամարդ եղիր | Man Up | Էնդրյու | |
2016 | Եղբայրները Գրիմսբիից | Grimsby | մարդ փաբում | |
2016 | Ռոջեր | Roger | Ռոյ | Կարճամետրաժ |
2016 | Վերջին Վիշապասպանը | The Last Dragonslayer | Գորդոն (մեծահասակ) | Միս Սթրեյնջի նոր օգնականը |
2017 | Ամերիկյան սատանա | American Satan | Ռիկի Ռոլինզս | |
2017 | Հաճախորդ Զրո | Patient Zero | Սկուտեր | |
Տարի | Վերնագիր | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2011-ներկա | Գահերի խաղը | Game of Thrones | Սեմվել Թարլի | Գլխավոր դեր, 42 էպիզոդ Ներկայացվել է Կինոդերասանների գիլդիայի մրցանակի լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում անվանակարգում (2011, 2013-15) |
2011 | Բորջիա | Borgia | Ջովանի դի Լորենցո դի Մեդիչի | 5 էպիզոդ |
2012 | Մերլին | Merlin | Թիր Սևարդ | Էպիզոդ «Վրեժի դաս» |
2012 | Անամոթները | Shameless | Վեսլեյ | Էպիզոդ 2 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.